
Եվ ո՞վ է մարդը
Մա՞րդը…ամենաթանկը գանձերի դիմաց,ամենաթանկը՝էժան աշխարհում։
Եվ ո՞վ է մարդը,ում համար կյանքը ավելի մութ է,քան մոր արգանդը։
Անզոր ու տկար արարածները,էակները թույլ։
Նրանք չեն կարող տեսնել ու զգալ անտեսանելին,
Բայց եթե պետք է,կարող են ամբողջ մի կյանք գուշակել։Մարգարեներ են։
Եվ ո՞վ է մարդը,ով իր խաղողի վազերը երբեք գինի չի դարձրել,բայց եթե պետք է, դարձրել է գինի արյունն ոսոխի։Մարդասպաններ են։
Եվ ո՞վ է մարդը,ով չի կամենում ամենալավը,բայց եթե պետք է,կարող է հենց նա այդ լավի համար դառնալ հենասյուն։Շահամոլներ են։
Եվ ո՞վ է մարդը։Դագաղագործը,ով իր ողջ կյանքում,ժպիտը դեմքին հաճախորդների դեռ չի սպասարկել,և մի անկյունում իր սև դագաղն է արդեն քողարկել։Հեռուն նայող են։
Եվ ո՞վ է մարդը,ով հոգու խորքում ատում է մեկին,բայց դիմացինից սեր է պահանջում։Անմիտ են կարծես։
Եվ ո՞վ է մարդը,ով շատ լավ գիտի,թե ինչ է մահը,և երազանքներ գծելուց առաջ,կյանքի գագաթը դրել է մահը,
ով գիտակցում է,որ վերջին տեղը՝ինչ-որ խոր փոս է։Ռեալիստներ են։
Եվ ո՞վ է մարդը,ով իր շուրթերից երբեք <<Ամեն>>-ը չի արտաբերել,բայց եթե պետք է,յոթ եկեղեցում յոթ մոմ է վառել։Կեղծավորներ են։
Եվ ո՞վ է մարդը,ով իր ողջ կյանքը դարձրել է կարծես հումորի տախտակ,և այդ հումորով գիտի նա կծել իր դիմացինին, այդպես կորցրել է նա իր երազը։Դատարկամիտ են։
Ո՞վ է,ո՞վ մարդը,որ հողն է դրել իր մինուճարին ու նրա հետ էլ իր սիրտն ու հոգին,այդպես տարիներ դատարկ ապրում են,մինչ մահ քարշ տալով կարոտած սիրտը։Անչափ ուժեղ են(երբ իրենց ուժը,հենց մինուճարն էր)։
Ստվերների մեջ լույսի կտոր է և լույսերի մեջ ստվերն ամենամութ։
Ո՞վ է,ո՞վ մարդը,եթե չգիտի անգամ սեփական անձի արժեքը։
Ո՞վքեր են Մարդիկ։Նրանք չեն կարող փրկել անգամ իսկ իրենց զավակին,եթե ինչ-որ տեղ իրենց պես մեկը փորձել է սպանել։Անկարողներ են։
Ամենակարող,անկարող մարդը,
Որի ծնունդով գինու ու օղու շշեր դատարկվում,ու կենացների շարան է սկսվում
և որի մահը…
ի՞նչ տարբերություն,մահվանից հետո նորից շշերն են դատարկվում գինու,նորից կենացներ…
Ի՞նչ տարբերություն,մե՛կ տարբերություն։
Մահվանից հետո ապակեպատ ձեր բաժակների զիլ չխկչխկոցը կարծես չի լսվում,ու ևս մեկը՝ոչ թե <<աչքդ լույս>> այլ <<ցավակցում եմ>>։
Եվ ո՞վ է մարդը,ծառա աշխարհի,բայց եթե պետք է՝ տեր ու տիրակալ։
Մա՞րդը…