Էլ Վան – «Հանուն շահի»

Մի պատմություն պատմեմ հիմա,
Որ գրված չէ թղթի վրա։
Փոխանցվել է բերնեբերան՝
Քանի անգամ փոխվել թեման։

Փոխվել,թեքվել ծուռ կամ շիտակ
Միայն միտքն է եղել հստակ։
Եվ բոլորը հենց լսեցին,
Շատ կարևոր դաս քաղեցին։

***
Կար թագավոր,արդար,բարի,
Որ ծայրերից մեծ աշխարհի
Գալիս էին այցի նրան,
Որ խորհրդով օգնի նրանց։

Մի անգամ էլ մի աղքատ մարդ
Անտուն ,սոված մի տղամարդ,
Եկավ,գտավ թագավորին
Տանիք խնդրեց ալևորից։

Թագավորն էլ խղճաց նրան,
Դարձրեց այգու մեծ այգեպան,
Որ ունենա գլխին տանիք՝
Հետագայում մեծ ընտանիք։

Անցնում էին օրերն արագ,
Աշխատում էր մարդը անհագ։
Գոհանում էր թագավորից՝
Իրեն կարգած բան ու գործից։

Մեկ էլ մի օր,մի օտար մարդ,
Կանգնեց վստահ դռան դիմաց։
Խոսեց հակիրճ՝ նպատակից
Իր չար,կեղտոտ առաջարկից։

Համոզում էր այգեպանին,
Թունավորել թագավորին։
Ինքը դառնար մեծ թագավոր
Էլ չլիներ սպասավոր։

Այգեպանն էլ՝մեծ գանձապետ,
Հարյուրապե՜տ,հազարապե՜տ։
Եվ ապրեին միշտ ապահով,
Թագավորի հարուստ կյանքով։

Համաձայնվեց շահամոլը,
Շուտով մեռավ թագավորը։
Խարդախությամբ գահը առան,
Եվ երկուսով պալատ մտան։

Եվ մոռացավ վաճառվածը,
Իրեն տրված այն սուրբ հացը։
Տրվեց,գերվեց ոսկու փայլին
Դավաճանեց թագավորին։
___________________

Մարդն ինքն իրեն կվաճառի,
Միայն թե լավ գնորդ լինի։
Սա է եղել բացը հայի՝
Դավաճանել հանուն շահի։

Էլ Վան

Ձեզ նույնպես կարող է դուր գալ