Էլ Վան – «Աթոռն առանց հող չի կարող կանգնել»

Աթոռն առանց հող չի՛ կարող կանգնել,
Օդում կախ տված աթո՞ռ եք տեսել,
Կամ անորոշ մի կետի հենված՝
Ոտքերով ամուր այդ կետին կպած։

Պինդ ու անսասան աթոռի համար,
Հող է հարկավոր՝նստելուն հարմար։
Որ որքան ուժգին քամին տատանի,
Աթոռը տեղից անգամ չշեղվի։

Աթոռն առանց հող, չի կարող կանգնել
Օդում կախ տված աթոռ ե՞ք տեսել,
Տեսնես կարո՞ղ են այդ փայտե իրով,
Երկինքը երկիր բերել մի օրով։

Երկինքը լիքն է հոգիներով ջինջ
Հաշտ ու խաղաղ է այնտեղ ամեն ինչ։
Երկիրն է այսօր երդվում երկնքով
Այնտեղ շատերն են «Հերոս» կնիքով։

Աթոռն առանց հող, չի կարող կանգնել…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ