
Էլ Վան – «Ժխտելով ամեն ցավ ու անարգանք»
Ու՞ր են նայում աչքերը որբի,
Աչքերում որքան ցավեր կան համրած,
Ո՞վ էր մեղավոր մի չեղած բախտի
Կամ խեղաթյուրված գալիքի համար։
Կամ որտե՞ղ է սիրտը տարեց մոր,
Ու՞մ մոտ է թողել կամ ո՞վ է տարել,
Ինչպե՞ս է անսիրտ ապրում նա մոլոր
Արդյո՞ք ողջ կյանք չէ նա տանուլ տվել։
Որտե՞ղ է խիղճը անառակ որդու,
Ով չի պատրաստվում ետ դառնալ իր տուն,
Ով գեթ մի գիշեր չմնաց արթուն,
Որ գոնե հիշեր իր մորը անքուն։
Ո՞վ է մեղավոր պտույտը շեղած,
Այս եղա՜ծ _չեղա՜ծ սին երկրի համար։
Ո՞վ է ստիպում մարդ արարածին՝
Մոռանալ Աստծուն ,մարդուն հողածին։
Եվ ի՞նչ մտքով են նրանք ժպտում կեղծ՝
Ժխտելով ամեն հավատ ու հարգանք,
Եվ ի՞նչ մտքով ենք հավատում անկեղծ՝
Ժխտելով ամեն ցավ ու անարգանք։