Եգիպտական գաղտնիքները

Եգիպտացիները եղել են հին աշխարհի ամենաականավոր քիմիկոսները:Նույնիսկ հիմա,ժամանակակից քիմիկոսներն իրենց տրամադրության տակ ունենալով հարյուր հազարավոր բնական և արհեստական նյութեր ,չեն կարողանում պատրաստել այնպիսի մումիաներ,ինչպիսիք պատրաստում էին եգիպտացիները փարավոնների ժամանակ:Դիակները զմռսելու նրանց գաղտնիքը մինչև հիմա բացված չէ:
Եգիպտացի քիմիկոսները հիանալի վարպետներ էին նաև ներկեր պատրաստելու գործում:Հետաքրքիր է,որ այդ ներկերը,որոնցով զարդարվածեն զանազան առարկաներ,չորս հազար տարի հետո էլ պահպանել են իրենց պայծառությունն ու դիմացկությունը:
Եգիպտոսում զարգացած է եղել նաև պարֆյումերային արտադրոությունը:Նրանք պատրաստում էին զանազան անուշահտ քսայուղեր,օծանելիքներ,սև ներկ՝ հոնքերը ներկելու համար և այլն:
Եգիպտոսում գտնվել է 20 մետր երկարությամբ մի պապիրուս՝ մեր թվարկությունից 1552 տարի առաջ պատրաստված:Ի՞նչ սոսնձով են ամրացված եղել դրա թերթիկները,որ հազարամյակների ընթացքում չեն անջատվել իրարից և հասել են մինչև մեր օրեր:Այստեղ ևս գիտնականները ոչինչ չեն կարողանում պատասխանել:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ