Մինչև հիմա բուրգերի նշանակությունը ոչ ոք չգիտի

Շատ եգիպտոլոգներին թվում է, որ բուրգերը կառուցվել են միայն որպես եգիպտական փարավոնների դամբարաններ,բայց որոշ հոդվածներում քննարկվում է այլ տեսակետ՝բուրգերը կառուցվել են սպասելով ինչ-որ աներևակայելի տիեզերական ուժի:Կա կարծիք, որ Եգիպտոսի քրմերը կանխատեսում էին, Համաշխարհային ջրհեղեղը և նրանք գիտեին  X մոլորակի հակադարձման մասին:

Շատ եգիպտոլոգներ կարծում են, որ այդ վիթխարի կառույցները ստեղծվել են փարավոնների ամբարտավանության և հիմարության պատճառով: Բայց կան մարդիկ ,ովքեր կարծում են, թե այդ հսկա կառույցները ցուց են տալիս փարավոնների ուժը և իրենց  իշխանությունը, նաև նրանք Հին Եգիպտոսի հարստության խորհրդանիշներն էին:

Կարելի է ասել, ինչքան կան բուրգերի հետազոտմանը մասնակից մարդիկ, այնքան էլ կա կարծիք: Սակայն բոլոր պնդումներում կա փոքրիկ բաժին ճշմարտությունից: Իհարկե, միանգամից առաջանում է հարց՝ ինչո՞ւ որոշ փարավոններ չեն կառուցել իրենց համար բուրգեր, չնայած, որ նրանք ավելի հզոր էին և խենթ, քան այն փարավոնները, որոնք կառուցել են:

Ժամանակի ընթացքում նաև հայտնաբերվել է, որ հարցը հարստության մեջ չէ, որովհետև Եգիպտոսը Ռամզես II-ի կառավարման ժամանակ ավելի հարուստ է եղել քան Ջոսերի կամ Խինդջերի ժամանակ, սակայն Ռամզես II-ը իր ետևից չի թողել բուրգ:Կարելի  է նկատել, որ սոցիալական պայմանները Մեսոպատամիում եղել են Եգիպտոսի պես, բայց այնտեղ չեն հայտնաբերվել  բուրգերին նման  թագավորական դամբարաններ:

Համենայն դեպս բուրգերի ուսումնասիրողները փորձել են պատասխանել այդ հարցին հասկանալուց հետո, որ բուրգերը եղել են դամբարաները միայն այն փարավոնների համար, ովքեր համարվել են աստվածներ, այսինքն բուրգերը կրոնական կառույցներ էին:Այսինքն նշանակում  է, որ պետք է ավելի մոտիկից դիտել եգիպտացիների այն հանելուկային կյանքի շրջանը՝ կրոնական, ընդ որում ավելի չուսումնասիրված անկյունը՝ անդրշիրիմյան աշխարհի մասին պատկերացումները:

Բնականաբար, չի կարելի թողնել առանց ուշադրության, որ բուրգերը հանդիսանում են քաղաքականության և որոշակի տնտեսագիտական դիրքի արդյունք: Սակայն դրա հետ համատեղ կարևոր է նաև գաղափարական հավելումը՝ այսպես կոչված եգիպտական կրոն: 

Առաջին եգիպտական բուրգը կառուցել է թագավոր Ջոսերը:

Չնայած բուրգը աստիճանավոր էր, բայց այն պատրաստված էր հսկայական քարերից,որին նայելով մինչև հիմա զարմանում ես:Երկրորդ բուրգը կառուցել էր իր ժառանգորդ Սեխմետը, սակայն այն անհայտ պատճառներով չեն ավարտել:Առաջին դինաստիայում կառուցվել են երկու հատ փոքր աստիճանավոր և երկու հատ չավարտված բուրգ:

Այդ դինաստիայի վերջին ժառանգորդ փարավոն Խունին հրամայել էր կառուցել հսկայական բուրգ իր համար Մեդումայում:Բայց հնարավոր է, որ նա չապրեց մինչև բուրգի կառուցման ավարտվելը և բուրգի կառուցումը կանգնեց:Բայց հայտնի է, որ փարավոն Սորիսը ավարտել է Խուննի բուրգը:Սորիսից հետո ժամանակը հասավ Քեոփին,Խեֆրենին և Մինկերին: Այս երեք թագավորները դարձան Գիզայի երեք ամենամեծ բուրգերի ստեղծողները:

Ավելին ՝ nazeliterpetrosyan.wordpress.com

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ