
IKEA -ի սպառողական վարքագծի ուսումնասիրությունները հետաքրքիր բացահայտումներ են արել, որն այնուհետև մտել է շրջանառության մեջ որպես Effect IKEA :
Ի՞նչ եք կարծում IKEA-ն ինտերյերի տարբեր մասերը ինքնուրույն հավաքելու հնարավորությունը իր հաճախորդներին շատ սիրելու՞ց է ընձեռնել։ Եկեք պարզենք միասին։
⠀
Ընկերությունը հետազոտություն է իրականացրել պարզելու համար, թե ինչպես են մարդիկ վերաբերվում այն ապրանքին, որի պատրաստման մեջ հենց իրենք անմիջական մասնակցություն են ունեցել։ Արդյունքները իրոք տպավորիչ էին։ Մարդիկ պատրաստ էին անհամեմատ շատ գումար վճարել այն պահարանի համար, որի պատրասման մեջ իրենք մասնակցություն էին ունեցել, քան հենց պատրաստի պահարանի դիմաց։
⠀
Այսպիսով IKEA-ն մարդկանց ինքնարտահայտման հնարավորություն է տալիս 1 պարզ պատճառով՝ դա նրանց ապահովում է ավելի մեծ եկամտով։
Այս կոնցեպտը շուկայում շատերը սկսել են հաջողությամբ կիրառել։
Եթե ինչ-որ մեկը Ձեզ խանութում առաջարկում է մասնակցություն ունենալ որև գործընթացում՝ դա կարող է լինել հասարակ մի բան, հիշե՛ք այս օրինակը և մի՛ թույլ տվեք ազդել Ձեր ենթագիտակցության վրա՝ վճարելով ավելին, քան արժե ապրանքը։ Սա էլ Մարքեթոլոգների «փոքրիկ» գաղտնիքների բացահայտումներից: