Էդիտա Գալստյան – «Անվերնագիր»

Դու ծնվեցիր նահանջ տարում,
Բայց նահանջել չսովորեցիր,
Ծնվեցիր հենց այն օրերին,
Որ նահանջողները մեռան,
Իսկ տարին դարձավ նահանջների մեջ ամենաաննահանջը,
Ծնկի բերիր առաջ եկողներին
Ու նահանջող քայլերով հրեցիր նրանց կիսանահանջ անդունդը,
Երեք հարյուր վաթսունվեցը դարձրիր աննահանջի տարի
Ու օրերը անել վիճակից
Խառնեցին իրենց տեղերը,
Պոետները կորցրին իրենց գրիչները,
Չորացան նկարիչների վրձինները,
Սոխակները համրացան անդարձ։
Կախարդները օրացույցներ գողացան,
Որ դասավորեն օրերի տեղերը,
Բայց աննահանջի տարում
Կիսանահանջ դարձան բոլորը,
Ու կախարդն անգամ հագավ մոր֊սրբի շորերը,
Օրացույցը իր կամքից անկախ պոկեց իր միջի թերթերը,
Ու դու՝ նահանջողների մեջ ամենաաննահանջդ,
Մի բաժակ ջրով խմեցիր գործերիդ հաջողության կենացը
Ու նահանջ տվիր դեպի
Աննահանջ նահանջողների կիսանահանջ անդունդը…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ