Ձմերուկի չիր

* 1 կգ ձմերուկի կեղև,
* 1,2 կգ շաքարավազ,
* 750 մլ ջուր

 

Պատրաստման եղանակը՝

Կեղևից մաքրել վերևի մասի կանաչ գույնի կեղևը: Մաքրված կտորները լավ լվանալ և կտրատել քառակուսիների։
Լցնել ամանի մեջ, ավելացնել ջուր և եռացնել։ Եռալուց հետո եփել 10րոպե, անընդհատ փրփուրը մաքրելով։ Ջուրը դատարկել և կտորները քամել
Ամանի մեջ ավելացնել ջուր և շաքարավազ և հասցնել մինչև եռալը։ Պատրաստի զանգվածի մեջ լցնել հատիկները, լավ խառնել և թողնել մինչև ամբողջովին սառչելը, 8-12 ժամ:
Զանգվածը նորից եռացնել, եռալուց հետո կրակը դանդաղացնել և եփել 15 րոպե, որից հետո անջատել։
Պատրաստի զանգվածը քամել և դնել ապակե հարթության վրա, երբ օշարակը չորանա, շաղ տալ շաքարավազ։

Հեղինակ՝Մարինե Աբգարյան

Ձեզ նույնպես կարող է դուր գալ