Ձեռնոցների կենսագրությունը


Հետաքրքիր պատմություն ունեն ձեռնոցները:


Ամենահին ձեռնոցները հայտնաբերվել են եգիպտական փարավոն Թութանհամոնի դամբարանում (մահացել է 1350 թ. մ.թ.ա.): Այդ ձեռնոցները եղել են կտավից և պաշտպանել են միայն մատները, մի բան, որ վկայում է նրանց ձևական բնույթի մասին: Ճիշտ է, այստեղ գտնվել են նաև հրաձգության համար աղեղներից պատրաստված ձեռնոցներ, որոնք ծածկել են ձեռքի ափը:


Այդ ժամանակաշրջանի ձեռնոցների դերի մասին կարելի է գաղափար կազմել այն հետաքրքիր դեպքից, երբ հին Պարսկաստանի Կյուրոս թագավորը հրամայել է պատժել իր հարազատներին միայն այն բանի համար, որ նրանք համարձակվել են մերկ ձեռքերով ներկայանալ իրեն՝ չհագնելով ձեռնոցներ, ինչպես ընդունված էր այն ժամանակ:


Հույների մոտ ձեռնոցներն ունեցել են պաշտպանական դեր:

Ոդիսևսը, վերադառնալով հայրենիք, հորը գտնում է այգում, որը, ձեռնոցներ հագած, փշով ծածկված մոլախոտեր էր քաղում:

Հռոմեացիների մոտ ձեռնոցները մի այլ դեր են կատարել: Նրանք ձեռնոցներից օգտվել են ուտելու ժամանակ, քանի որ պատառաքաղն անծանոթ է եղել նրանց:


«Ձեռնոցներ» բառին հանդիպում ենք XVI դարի անգլո-սաքսոնական «Բեովուլֆ» էպիկական պոեմում: Այստեղ նրանք ունեն զուտ գործնական դեր՝ գոմում աշխատելու ժամանակ: Ձեռքերը պաշտպանում են կեղտից:

Ձեռնոցները լայն տարածում ստացան միայն XVI դարից, երբ սկսեցին նոր մեթոդով կաշիների դաբաղումը: Երկար ժամանակ ձեռնոցներն առանձին փոփոխությունների չեն ենթարկվել:


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ