Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • Մարգարիտա Հովակիմյան

  • Երիտասարդ գրողների ընտանիք

  • Անա Մարիա -«Անվերնագիր»

  • Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

ՏՏ ոլորտ
Գլխավոր›ՏՏ ոլորտ›Իսրայելական «Sightbit» AI ստարտափը օգնում է փրկել խեղդվող մարդկանց

Իսրայելական «Sightbit» AI ստարտափը օգնում է փրկել խեղդվող մարդկանց

Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
07/04/2020
1463
0
Share:

Փրկարարներն անում են հնարավոր ամեն ինչ անվտանգությունն ապահովելու համար, բայց նրանք կարող են վերահսկել միայն սահմանափակ տարածություն: Հատկապես դժվար է վերահսկել իրավիճակը խոշոր լողափերում, որտեղ ամեն օր հավաքվում է ավելի քան 10 հազար մարդ: Այս խնդրի լուծումը մտածել է իսրայելական AI նորաստեղծ ստարտափը՝ Sightbit-ը:

Sightbit-ը օգտագործում է արհեստական բանականություն՝ վտանգավոր ափամերձ իրավիճակների մասին փրկարարներին ահազանգելու համար: Պիլոտային ծրագիրը մեկնարկում է հայտնի իսրայելական Պալմաչիմ լողափում արդեն այս տարի: Ծրագրի ներքո, որն իրականացվում է իսրայելական Nature and Parks Authority֊ի հետ միասին, այս տարածքը պետք է դառնա երկրի առաջին խելացի լողափերից մեկը: Ըստ ծրագրավորողների՝ արհեստական բանականության և համակարգչային տեսողության առաջադեմ տեխնոլոգիաները կօգնեն արագացնել վտանգավոր իրավիճակների հայտնաբերումը և նվազեցնել դժբախտ պատահարների թիվը:

«Sightbit-ը, ըստ էության, մեկ այլ փրկարար է: AI-ն վերլուծում է իրավիճակը և որոշում է լողորդների համար հնարավոր սպառնալիքները», – ասում է ընկերության համահիմնադիր և CMO Մինա Շեզաֆը: Հատուկ տեսախցիկները գրավում են լողափի ջրային տարածքը, իսկ ալգորիթմները վերլուծում են այս նյութը իրական ժամանակում:

«Ահազանգերը ցուցադրվում են փրկարարական աշտարակում գտնվող մոնիտորի վրա: Համակարգը նաև ազդարարում է վտանգավոր իրավիճակում հայտնված լողորդների մասին», – բացատրում է Շեշաֆը:

«Կարծես թե մենք առաջինն ենք սկսել օգտագործել AI խորը ուսուցման տեխնոլոգիան՝ լողափին կյանքեր փրկելու համար», – ավելացնում է Sightbit-ի CTO Գադի Կովլերը:

Պալմաչիմ լողափը տեղակայված է նույնանուն Kibbutz Palmachim-i մոտակայքում՝ Ռիշոն Լեզիոն և Նահալ Սորեկ քաղաքներից դեպի հարավ: Հասարակական պարկի կողմից հայտարարված ափամերձ գոտին կազմում է ավելի քան հինգ մղոն (մոտ 8 կմ): Ըստ Sighbit֊ի տվյալների, այստեղ տարեկան այցելում է մոտ մեկ միլիոն մարդ: Ամառվա շոգ օրերին այստեղ կա մինչև 15 հազար հանգստացող:

Sightbit-ի տեսախցիկների օգտագործումը թույլ է տալիս ընդլայնել տեսադաշտը և ավելի արագ արձագանքել առաջացող վտանգներին: Համակարգը վերահսկում է լողորդների գտնվելու վայրը, նախազգուշացնում է ռիսկերի մասին, վերլուծում է ալիքներն ու հոսանքները, ինչպես նաև վերահսկում է հանգստացողների խմբերի տեղաշարժը, հատկապես երեխաների:

«Պալմաչիմ լողափը զբաղեցնում է մեծ տարածք: Երբ մենք տեսախցիկներ էինք տեղադրում, այնտեղ աշխատող փրկարարներին հատկապես գրավեց ափամերձ հատվածի հեռավոր հատվածները տեսնելու հնարավորությունը: Նախկինում լողափի այս հատվածը կարելի էր տեսնել միայն հեռադիտակներով, բայց այժմ Sightbit-ը դա ցույց է տալիս էկրանին», – բացատրում է Շեշաֆը:

Այժմ լողափում կա երեք տեսախցիկ՝ յուրաքանչյուր աշտարակի վրա մեկ հատ: Շեշաֆը ասում է, որ շուտով նրանք կկառուցեն առանձին հենաշար հատուկ տեսախցիկների համար, ինչը հնարավորություն կտա ցանկացած պահի օգտագործել համակարգը` ներառյալ փրկարարների աշխատանքային օրվա ավարտից հետո: Sightbit-ը նախատեսում է նաև ավելացնել մի քանի տեսախցիկներ լողափի ամբողջ երկայնքով:

Պալմաչիմում տեղակայված է Իսրայելում առաջին լայնամասշտաբ Sighbit նախագիծը։ Անցյալ տարվա աշնանը ընկերությունն իր առաջին փորձերն անցկացրեց մի քանի վայրերում, ներառյալ Աշխելոնի և Նահարիայի լողափներում: Այս տարի ստարտափին հրավիրվեց աշխատելու Իսրայելի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների լողափերում:

Sightbit-ը հիմնադրվել է 2018-ին՝ Մինա Շեշաֆի, Նեթանել Էլիավի, Գադի Կովլերի և Ադամ Բիսմութի, այդ ժամանակ Բեն-Գուրիոն համալսարանի (BGU) ուսանողների կողմից: Նախագիծը ֆինանսական աջակցություն է ստացել Cactus Capital-ից:

 

Sightbit համակարգը ոչ միայն վերահսկում է վտանգավոր իրավիճակները ջրում և նախազգուշացնում դրանց մասին, այլ նաև օգնում է վերահսկել մարդկանց մեծ կուտակումները, հետևում է եղանակին և հաշվարկում, թե քանի փրկարար կպահանջվի որոշակի օրը անվտանգության ապահովման համար:

Սովորաբար, իսրայելական լողափերում միաժամանակ, աշխատում են երեք փրկարարներ, որոնցից յուրաքանչյուրը վերահսկում է իրավիճակը առանձին աշտարակից: Շեշաֆը նշում է, որ սա պաշտպանության լուրջ մակարդակ է, ինչը, այնուամենայնիվ, թույլ չի տալիս լիարժեք վերահսկողություն իրականացնել: «Լողափերը չեն կարող թույլ տալ պահպանել իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր ափամերձ հատվածները», – բացատրում է նա:

Ըստ Շեշաֆի, նախագիծն իր առջև խնդիր չի դնում փոխարինել փրկարարներին․ Sightbit-ը պետք է դառնա գործիք նրանց համար: Նոր սարքավորումները թույլ կտան ափամերձ աշխատակիցներին ավելի լավ կատարել իրենց պարտականությունները, և հետագայում կարող է դառնալ անվտանգության նոր օպտիմիզացված համակարգի հիմք:

Ըստ Magen David Adom (Hebrew.) իսրայելական ազգային բժշկական ծառայության, անցած լողափնյա սեզոնի ընթացքում (ապրիլ-հոկտեմբեր) Իսրայելում խեղդվել է 46 մարդ: Եվս 228-ը օգնություն է խնդրել ջրի վրա կրած վնասվածքներից, որոնցից 11-ը` վերակենդանացման կարիք ունեին:

Սա ավելի քիչ է, քան 2018-ին, երբ խեղդվածների թիվը կազմում էր 72 մարդ, բայց Շեզաֆը կարծում է, որ Sightbit-ի օգտագործումը հետագայում կնվազեցնի այս ցուցանիշը:

 

Մահացածներից շատերը գտնվել են այն վայրերում, որտեղ լողալն արգելվում է: «Իսրայելում կան շատ վայրեր, որոնք նախատեսված չեն լողի համար, բայց որտեղ մարդիկ շարունակում են լողալ: Հիմա ոչ ոք չի պաշտպանում նման տարածքները, քանի որ այն շահույթ չի բերում », – բացատրում է նա: Sightbit-ը նախատեսում է նման տեղերը սարքավորել տեսախցիկներով, որոնք կտեղեկացնեն մոտակա լողափերի փրկարարներին հնարավոր միջադեպերի մասին:

«Մարդիկ չեն ստեղծվում, որ օրեր շարունակ աշտարակում նստեն, դա հակասում է մարդկային բնությանը: Երբ պատահարների վերահսկողությամբ զբաղվում է Sightbit֊ը, փրկարարների հնարավորությունները զգալիորեն աճում են․ նրանք կարող են ավելի շատ ժամանակ հատկացնել պարեկությանը և ավելի արագ արձագանքել իրավիճակներին: Բացի այդ, տեսախցիկները կարող են տեղադրվել ամբողջ ափամերձ գծի երկայնքով, և ոչ միայն այնտեղ, որտեղ գտնվում են աշտարակները», – ասում է Շեշաֆը:

ԹեգերAISightbitարհեստական բանականությունԻսրայելլողափփրկարար
Նախորդ հոդվածը

Կարիերայի զարգացման ակումբ Հրազդանում

Հաջորդ հոդվածը

Սվետա Խաչատրյան – «Սպասվածը»

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • ՏՏ ոլորտ

    Արհեստական բանականություն․ ինչպե՞ս է փոխվում աշխարհը

    02/07/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
  • ՏՏ ոլորտ

    «Թումո»-ն առողջապահությանն ու թվային տեխնոլոգիաներին նվիրված դասընթաց է մեկնարկում

    01/29/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
  • ԿրթականՀետաքրքիրՏՏ ոլորտ

    Օգտակար ուղեցույց Windows 7-ի հայկական օգտատերերի համար

    01/28/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ՏՏ ոլորտ

    Իլոն Մասկը խոսել է չիպավորման առավելությունների մասին

    07/21/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
  • ԱշխարհԿրթականՏՏ ոլորտ

    Huawei-ը ներկայացրել է 2499 եվրո արժողությամբ Mate Xs նոր սմարթֆոնը

    03/06/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ՏՏ ոլորտ

    Իլոն Մասկը կոչ է անում չօգտվել Facebook-ից

    02/11/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան

Ձեզ կհետաքրքրի

  • ՄտքերՆախագծեր

    Սիլվա Ալեքսանյան – «Մոռացման հետքերով»

  • ՄտքերՆախագծեր

    Գրիգ – Հիսուսի կատուն

Գիրք

Book Cover: ԳրաՀոսք - Մտքերի ժողովածու

ԳրաՀոսք - Մտքերի ժողովածու

Լրահոս

  • 02/21/2021

    Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • 02/21/2021

    ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • 02/21/2021

    Մարգարիտա Հովակիմյան

  • 02/17/2021

    Երիտասարդ գրողների ընտանիք

  • 02/17/2021

    Անա Մարիա -«Անվերնագիր»

  • 02/15/2021

    Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • 02/14/2021

    Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • 02/08/2021

    Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • 02/06/2021

    Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • 02/05/2021

    Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

  • 02/03/2021

    Համավարակը բացի պրոբլեմներ ստեղծելուց նաև նոր հնարավորություններ ցույց տվեց մեզ / Գարիկ Աղասյան

  • 01/29/2021

    Արման Սարգսյան – «Մեր հայրենի՞ք …»

  • 01/24/2021

    Պարույր Սեվակին

  • 01/24/2021

    Թղթի արտադրությունից մինչև սահմանապահ շների բուծում. Չարենցավանում նոր արտադրամաս` 1000 աշխատատեղով

  • 01/24/2021

    Լուսիկ – «ՄիՕրինակ կարոտ»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Վիճակագրություն

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Մենք օգտագործում ենք «Cookie»-ներ, այցելությունները վերլուծելու և կայքի աշխատանքը բարելավելու համար:
Լավ Ավելին
Privacy & Cookies Policy

Privacy Overview

This website uses cookies to improve your experience while you navigate through the website. Out of these cookies, the cookies that are categorized as necessary are stored on your browser as they are essential for the working of basic functionalities of the website. We also use third-party cookies that help us analyze and understand how you use this website. These cookies will be stored in your browser only with your consent. You also have the option to opt-out of these cookies. But opting out of some of these cookies may have an effect on your browsing experience.
Necessary
Always Enabled

A platform for everyone

SAVE & ACCEPT