Երբ արժե խմել ջուրը կամ ցանկացած հեղուկ

Ընդունված է ուտելուց հետո խմել ինչ-որ մի հե­ղուկ. սուրճ, հյութ, թեյ….

Բայց ճիշտ և առողջ սննդի ժամանակ ամեն ինչ պետք է լինի հակառակը։ Հեղուկը պետք է խմել ուտելուց 15-20 րոպե առաջ։ Դա կարող է լինել թեյ (պատրաստած մասուրով, հաղարջի տերևնե­րով), բայց անպայման առանց շաքարի։ Հանքա­յին կամ սովորական ջուր։ Այս դեպքում կերակրափողում, ստամոքսում լվացվում է ավելորդ լորձը, և նրանք պատրաստվում են աշխատան­քին։ Իսկ ահա եթե խմել հեղուկը ուտելիս կամ հե­տո, կտրուկ արգելակվում է մարսողությունը։ Կոսմետոլոգները պնդում են, որ հեղուկը, եթե ըն­դունել եք ուտելուց հետո, հավաքվում է ստամոք­սում, իսկ ապա դեմքի մկաններում, որը բերում է կնճիռների առաջացման։ Այդ պատճառով պետք է խմել 20-30 րոպե մինչև ուտելը կամ ուտելուց 2 ժամ անց:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ