Փաստեր երազների մասին

  • Պլատոնը կարծում էր, որ երազները առաջանում են լյարդում։
  • Մենք մոռանում ենք մեր երազների 90%-ը:
  • Կյանքի ընթացքում կուրացած մարդիկ կարողանում են պատկերներ տեսնել երազներում, մինչդեռ այն մարդիկ, որոնք ի ծնե կույր են, երազները տեսնում են աղոտ՝ ձայնի, հոտի, հպման ու էմոցիաների միջոցով:
  • Կենդանիները նույնպես երազներ են տեսնում. սա պարզվել է հետազոտության արդյունքում: Քնած ժամանակ երազ տեսնելիս նրանց ուղեղում կատարվում է նույն ալիքների տատանումը, ինչ մարդու ուղեղում:
  • Տղամարդկանց և կանանց երազները տարբեր են: Տղամարդկանց երազներում հայտնված մարդկանց կամ կերպարների 70%-ն արրական սեռին են պատռկանում, իսկ կանայք հավասարապես տեսնում են և՛ տղամարդկանց, և՛ կանանց:
  • Մի «մշակույթ» կա, որը կոչվում է «գիտակցված երազատեսություն»: Սա օգնում է, որ մարդիկ, օգտագործելով տարբեր տեխնիկաներ, կարողանան քիչ թե շատ կառավարել իրենց երազները: Մարդիկ սրա միջոցով կարող են երազում թռչել, անցնել պատերի միջով, տարբեր աշխարհներ ու ժամանակներ ճանապարհորդություն կատարել:
  • Երազների արդյունքում ստեղծվել են այնպիսի բաներ, ինչպիսիք են Մենդելեևի աղյուսակը, կարի մեքենայի գաղափարը (Էլիաս Հոու), Google-ը (Լարի Փեյջ) և այլն:
  • Մարդիկ կարող են տեսնել կանխագուշակող երազներ, որոնք հետո տեղի են ունենում մարդկանց հետ հենց այնպես, ինչպես նրանք են տեսել իրենց երազում: Օրինակ Աբրահամ Լինքոլնը երազում տեսել է, թե ինչպես են իրեն սպանում:
  • Քնի մեջ պարալիզացվելն իրական երևույթ է: Սրա ժամանակ մարդը՝ արթնանալու կամ քուն մտնելու գործընթացում զգում է, որ չի կարողանում շարժվել: Նա լսում, զգում ու տեսնում է բաներ, որոնք իրական չեն: Նրա մոտ առաջանում է վախ:
  • Թեպետ երազները յուրաքանչյուրիս համար հատուկ են և կախված են մեր առօրյա կյանքից, բայց հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կան երազներ, որոնք աշխարհի բազմաթիվ մարդկանց մոտ ընդհանուր են: Օրինակ շատերս երազում տեսնում ենք, թե ինչպես ենք մի բարձրահարկ շենքից ընկնում կամ ինչպես են մեզ հետապնդում:
  • Մարդիկ, ովքեր երկար ժամանակ ծխախոտ են ծխել և հետո թողել, ունենում են ավելի գունավոր երազներ քան երբևէ: 
  • Նորածիններն իրենց մասին երազներ չեն տեսնում մինչև 3 տարեկան: Հենց այդ տարիքից սկսած երեխաները ավելի շատ մղջավանջներ են ունենում:
  • 1 գիշերվա ընթացքում մարդ կարող է միջինում տեսնել 4-7 երազ:
  • Բացասական էմոցիաները երազներում ավելի շատ են արտահայտվում, քան դրականները:
  • Եթե կարծում եք, որ մեր մտքերը կարող ենք մարդկային դեմքեր ստեղծել քնած ժամանակ, ապա սխալվում եք:
  • Երազներում մենք տեսնում ենք միայն այն դեմքերը, որոնք մեզ ծանոթ են: Անծանոթ թվացող դեմքերն էլ մենք իրական կյանքում անպայման տեսել ենք, սակայն չենք մտապահել: Մեզանից յուրաքանչյուրը 100.000-ից ավելի դեմք է տեսնում կյանքի ընթացքում և բոլոր դեմքերը հիշելն ուղղակի անհնարին է:
  • 1915-50թթ.-ի արված հետազոտությունները ցույց էին տալիս, որ մարդկանց երազները սև ու սպիտակ են: 1960-ականներին սակայն պատկերը փոխվեց, և հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ մարդիկ գունավոր երազներ էին տեսնում: Այսօր մարդկանց միայն 12%-ն է տեսնում բացառապես սև-սպիտակ երազներ: Վերջին շրջանում արված ուսումնասիրությունների արդյունքում առաջարկվել է, որ երազների՝ սև ու սպիտակից գունավորի անցնելու փոփոխությունը կապված է հեռուստատեսության զարգանալու հետ:
  • Մարդը երզաներ տեսնում է անգամ դեռ չծնված՝ էմբրիոնային վիճակում։

 

Աղբյուրները՝ hogeban.info, lifehack.org, verywellmind.com, sleepeasily.com և այլն

Ձեզ նույնպես կարող է դուր գալ