Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • Ճանաչիր ինձ – Մարգարիտա Հովակիմյան

  • Երիտասարդ գրողների ընտանիք

  • Անա Մարիա -«Անվերնագիր»

  • Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

Գյուղից ԳյուղՆախագծեր
Գլխավոր›Նախագծեր›Գյուղից Գյուղ›Երազանքի գյուղը | Դրախտիկ

Երազանքի գյուղը | Դրախտիկ

Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
04/10/2020
2994
0
Share:

Դրախտիկը  գյուղ է  Գեղարքունիքի մարզում, Արեգունի լեռների հարավային լանջին, Սևանա լճի ավազանի Դրախտիկ գետի ափին, մարզկենտրոնից 61 կմ հյուսիս-արևելք:  Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1980 մետր բարձրության վրա։


Պատմություն

Դրախտիկի  պատմությունը  սկսվում է  անհիշելի ժամանակներից:   Այն  ժամանակ  գյուղը  այս  նույն  անվամբ  գտնվում  էր Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Սոթք գավառում: Ժամանակի փոփոխման  հետ  փոխվել  է նաև  գյուղը: Սակայն  արժեքավոր է  այն,  որ չնայած տարբեր  արհավիրքներ են  անցել,  բայց  գյուղը  պահպանել է  իր  գոյությունը:

Գյուղի  բնակչության թվի վերաբերյալ  արձանագրություններ  կան  դեռևս  19-րդ  դարից: Ըստ 1897թ.  մարդահամարի, գյուղի բնակչության  թիվը  հասնում  էր  935-ի: Հետագա  տարիների ընթացքում  գյուղը  բնակեցվել  է  ադրբեջանցիներով:  1988-1992թթ. այնտեղ  բնակություն  են  հաստատել  Արծվաշենից գաղթած  հայեր: 2004թ.  մարդահամարի համաձայն  գյուղի  բնակչության  թիվը  հասնում  է  871-ի:


Տնտեսություն

Դրախտիկի  տնտեսությունը  կարելի  է  բաժանել  գյուղատնտեսական  և  սպասարկող  ճյուղերի: Դրախտիկում  գյուղատնտեսության ճյուղերից  առավել զարգացած  են անասնապահությունը, բանջարաբուծությունը  և հացահատիկի  մշակումը,  ինչը  հետևանք է  գյուղի  բարձրլեռնային  ռելիեֆի:  Սակայն  գյուղում  վերջին  տարիներին զարգանում  է  ՀՀ  գյուղերին  ոչ բնորոշ  զբոսաշրջությունը.  ամեն  տարի  էլ  ավելի  շատ  զբոսաշրջիկներ  են  այցելում   գյուղ: Իսկ  պատճառներին  կարող  եք  ծանոթանալ  ստորև:


Պատմամշակութային կոթողներ

Դրախտիկի տարածքում  հայտնաբերվել են հին  եկեղեցու  ավերակներ,   խաչքարեր, ինչպես  նաև  հին  գերեզմանոց:  Այս բոլոր  կոթողները  թվագրվում  են 15-19-րդ  դարերով:

Խաչքարերը  կարող  եք  տեսնել  Դրախտիկից  Կալավան  երթուղու  վրա:


Բնական  հուշարձաններ

Գյուղի  բնական  հուշարձանները հմայում  են  իրենց շքեղությամբ:

Արեգունի լեռներ

Արեգունի  լեռները  տարածվում  են Գեղարքունիքի  և Տավուշի  մարզերում: Դրախտիկի  մոտակայքում  գտնվում  է  Պուտաքարը,  որ  լեռնաշղթայի  ամենաբարձր  լեռներից  է: Բացի  այդ  Կարկտասար  տանող  ճանապարհը   ևս  անցնում  է  Դրախտիկի   միջով: Դրախտիկի  մոտ  գտնվող  լեռները  հայտնի  են  նրանով,  որ  այստեղ աճում է 1000+1  ծաղիկ: Ինչպես  նաև այստեղ է  գտնվում Թթու  ջուր  կոչվող  աղբյուրը, որից  բնական  հանքային  ջուր  է  հոսում:

Դրախտիկ  գետ

Գյուղի  տարածքով  է  հոսում  Դրախտիկ  գետը,  որը  սկիզբ  է առնում Արեգունի լեռնաշղթայի Պուտաքար գագաթից և  թափվում  Սևանա լիճ:  Երկարությունը 11,3 կմ է:

Սևանա լիճ

Դրախտիկի մասին խոսել  և  չխոսել  Սևանա  լճի  ու  Դրախտիկի  հանրային  ափի  մասին,  անհնար  է:  Պարզապես  հիասքանչ ժամանցի  վայր  է Դրախտիկի  հանրային ափը, որի  սևանաբաժինը շլացուցիչ  է:

Ի դեպ, 2019թ.  Դրախտիկի  հանրային ափը, շնորհիվ «Երազանքի գյուղ» նախագծի  և  գյուղի  երեխաների,  ճանաչվել  է  ամենամաքուրը:

 


Ժամանցի  և կրթական  կենտրոններ

Դրախտիկում  կան ժամանցի  և կրթական բազմաթիվ կենտրոններ,  որոնց  մի  մասը  կապիտալ վերանորգման կարիք  ունի, իսկ  մյուս մասը նոր  է  ստեղծվել:

Գյուղում  կա  դպրոց,  որը, ցավոք  սրտի, 1980թ.-ից  սկսած չի  վերանորոգվել, չունի  սպորտային  դահլիճ, ունի վթարային կարգավիճակ :

Գյուղում կա  նաև  նախակրթարան, խաղահրապարակ, մատուռ, «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որի սաները փայլուն արդյունքներ են գրանցում, «Գրադարակ» գրադարան։ Նշենք, որ այն Հայաստանում իր նմանը ունեցող երրորդ գրադարանն է եղել, որտեղ միայն ժամանակակից գրքեր են։ Գյուղում վերջին տարիներին զարգանում է զբոսաշրջությունը։ «Երազանքի գյուղ` Դրախտիկ» նախաձեռնության  թիմի շնորհիվ գյուղում բացվեցին հյուրատներ, ահա կայքը` www.drakhtikbnb.am։

Գյուղում է գտնվում նաև «Երամակ» ձիարշավարանը, որ ոչ միայն առաջարկում է ձիավարություներ, այլ կազմակերպում է նաև ձիարշավներ Արեգունի լեռնաշղթայի փեշերով՝ Սևանի գեղատեսիլ տեսարանների ուղեկցությամբ։


«Երազանքի  գյուղ» ՀԿ

«Երազանքի  գյուղ» ՀԿ-ն  ստեղծել են  21 կամավորներ: Ծրագրի մեկնարկում երիտասարդները Դրախտիկ համայնքում համատեղ ուժերով գնել են մի բնակարան, վերանորոգել, վերածել գրասենյակ-բնակարանի, ապա ծանոթացել տեղացիների հետ, ուսումնասիրել համայնքի պատմությունն ու կենսապայմանները, գրավչությունները, քայլեր ձեռնարկել համայնքի ծառապատման և կենցաղային աղբի թափոններից շրջապատը մաքուր պահելու ուղղություններում:

ՀԿ-ի ֆեյբուքյան էջը  «Երազանքի գյուղ»-ը  այսպես  է  ներկայացնում.

«Երազանքի գյուղ»-ը սոցիալական և աղքատության կրճատման ծրագիր է՝ գործարար, հասարակական և այլ ոլորտների մի խումբ մարդկանց մասնավոր նախաձեռնությամբ:

Այդ պատճառով ընտրվել է բավականին սուր սոցիալ—տնտեսական խնդիրներով ու լքված համայնք՝ դրախտային անվանմամբ, բայց անգույն իրականությամբ: Անհրաժեշտ է անվանումը համապատասխանեցնել իրականությանը:

Նպատակին հասնելու ճանապարհին գյուղում զբոսաշրջության, գյուղատնտեսության, ինքնազբաղվածության, կրթության խթանման ծրագրեր են դրված»:

Այս  կազմակերպության շնորհիվ  Դրախտիկ  գյուղը  վերջին  տարիներին մեծ  թափով  սկսել  է  զարգանալ:  Այլ  գյուղեր  ևս  ընդգրկված  են  այս  ծրագրում,  սակայն այս  մասին  կխոսենք առանձին  հոդվածի  տեսքով:


Դրախտիկի  Վարդավառը

«Երազանքի գյուղ»  նախագծի  շնորհիվ ամեն  տարի  Դրախտիկում  անցկացվում  է  Վարդավառի  փառատոն: Ինչու՞  հենց  Վարդավառը:  Կազմակերպիչները  նշում  են. «Որտե՞ղ կարելի է նշել Վարդավառն ավելի լավ, քան Սևանա լճի ափի ու Դրախտիկի սարերում»: Փառատոնը կազմակերպվում է երկօրյա ֆորմատով։ Երկու օրվա մեջ կազմակերպվում է հանգիստ ու ժամանց «Երամակ» ձիարշավարանում, գունավոր փարթի Դրախտիկի հանրային ափում և գյուղում,  արշավ Դրախտիկի սարերում ու ծաղկահավաք այդ ընթացքում։ Նախորդ երկու տարիներին մասնակցել են  մոտ 2000 այցելուներ։ Այս  տարի  փառատոնը  անցկացվելու  է  հուլիսի 18-19-ին:



Դրախտիկի  վերաբերյալ  նյութեր  տրամադրելու  համար շնորհակալություն  կամավոր  Անդո    Սահակյանին և  Գագիկին,  ինչպես  նաև Վիքիպեդիա  Հայաստան  կայքին:  Հոդվածի  գլխավոր  նկարը  պատրաստեց  Արտյոմ  Օհանյանը: Հոդվածը  կազմեց Արմեն  Թադևոսյանը:

Թեգեր#ԳյուղիցԳյուղ«Երազանքի գյուղ»Դրախտիկ
Նախորդ հոդվածը

Փաստեր «Թղթե տունը» սերիալի մասին

Հաջորդ հոդվածը

Վարդան Հարությունյան – «Քարը ծա՞նր ...

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • Գյուղից Գյուղ

    Կարբի

    08/29/2019
    Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան
  • Ազատ խոսք

    Մերի Միրզոյան – «Եսիմ»

    09/28/2019
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • Ճանաչիր ինձՆախագծեր

    Ճանաչիր ինձ – Շողեր Գասպարյան

    08/12/2020
    Հեղինակ՝ Մարիետա Մելոյան
  • ՄտքերՆախագծեր

    Միլենա Ղարիբյան – «Ինչո՞ւ են մարդիկ մոտենում, թե պիտի հեռանան»

    08/20/2020
    Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան
  • ՄտքերՆախագծեր

    Ժենյա Եղիկյան – «Երեք բազում կետ»

    08/15/2020
    Հեղինակ՝ Լուսինե Դավթյան
  • ՄտքերՆախագծեր

    Մագ Աթոյան – «Դու»

    08/04/2020
    Հեղինակ՝ Newsflow Support

Ձեզ կհետաքրքրի

  • ԿրթականՀետաքրքիր

    Ժամանակի կառավարում

  • Առողջապահություն

    Քաղցկեղի աճը

Գիրք

Book Cover: Սև կակաչ - Ալեքսանդր Դյումա

Սև կակաչ - Ալեքսանդր Դյումա

Լրահոս

  • 02/21/2021

    Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • 02/21/2021

    ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • 02/21/2021

    Ճանաչիր ինձ – Մարգարիտա Հովակիմյան

  • 02/17/2021

    Երիտասարդ գրողների ընտանիք

  • 02/17/2021

    Անա Մարիա -«Անվերնագիր»

  • 02/15/2021

    Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • 02/14/2021

    Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • 02/08/2021

    Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • 02/06/2021

    Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • 02/05/2021

    Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

  • 02/03/2021

    Համավարակը բացի պրոբլեմներ ստեղծելուց նաև նոր հնարավորություններ ցույց տվեց մեզ / Գարիկ Աղասյան

  • 01/29/2021

    Արման Սարգսյան – «Մեր հայրենի՞ք …»

  • 01/24/2021

    Պարույր Սեվակին

  • 01/24/2021

    Թղթի արտադրությունից մինչև սահմանապահ շների բուծում. Չարենցավանում նոր արտադրամաս` 1000 աշխատատեղով

  • 01/24/2021

    Լուսիկ – «ՄիՕրինակ կարոտ»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Վիճակագրություն

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Մենք օգտագործում ենք «Cookie»-ներ, այցելությունները վերլուծելու և կայքի աշխատանքը բարելավելու համար:
Լավ Ավելին
Privacy & Cookies Policy

Privacy Overview

This website uses cookies to improve your experience while you navigate through the website. Out of these cookies, the cookies that are categorized as necessary are stored on your browser as they are essential for the working of basic functionalities of the website. We also use third-party cookies that help us analyze and understand how you use this website. These cookies will be stored in your browser only with your consent. You also have the option to opt-out of these cookies. But opting out of some of these cookies may have an effect on your browsing experience.
Necessary
Always Enabled

A platform for everyone

SAVE & ACCEPT