Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Մերօրյա հերոսներ
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

A platform for everyone

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Մերօրյա հերոսներ
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Ցանկալի կլիներ գոնե 2 բուհի ընտրության հնարավորություն թողնել / Սուսաննա Գևորգյան

  • «Ցանկանում ենք ավարտին հասցնել «Մահվան Տետր» անիմեն, կրկնօրինակել «Կարիբյան ծովի ծովահեններ» -ի վերջին ֆիլմը, «Մթնշաղը,» «Զարմանահրաշ արարածները և նրանց բնակության վայրը» և այլն»: – Գագիկ Մեհրաբյան

  • Լիանա Գասպարյան – «Ոչինչ ու ոչ ոք զուր չի պատահում»

  • Հակոբ Կարապետյան – «Մորս գրկի մեջ ծերություն չկա»

  • Ճանաչիր Ինձ – Երազիկ Վարդանյան

  • Հակոբ Կարապետյան – «Գարնան շունչը»

  • Աստղ Խաչատրյան – «Վարջնացած»

  • Ռոմեն Ռոլանի 7 խորհուրդները

  • Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

  • Անուշիկ Թովմասյան – «Փշից վարդ քամողը»

ՀետաքրքիրՄշակույթ
Գլխավոր›Հետաքրքիր›Դորոթի Դին

Դորոթի Դին

Հեղինակ՝ Լուիզա Քոթանջյան
06/03/2020
1471
0
Share:

Դորոթի Դին բրիտանացի բնորդուհի, որը կեցվածք է ընդունել շատ նկարիչների և լուսանկարչական արվեստի բազմաթիվ խոշոր ներկայացուցիչների համար, ինչպես նաև հայտնի է որպես դրամատիկական թատրոնի դերասանուհի։ Երիտասարդ տարիներին կեցվածք է ընդունել Ֆրեդերիկ Լեյթոնի, Էդվարդ Կոլի Բյորն Ջոնսի, Լուիզա Սթար Կանցիանիի, համար։ Երկար ժամանակ մոտ հարաբերություններ է ունեցել խոշոր ակադեմիստ նկարիչ Ֆրեդերիկ Լեյթոնի հետ։ Ըստ արվեստաբանների ենթադրության՝ Դորոթի Դինը Ջորջ Բեռնարդ Շոուի «Պիգմալիոն» պիեսի կերպար Էլիզա Դուլիթլի նախատիպն է ծառայել։ Մեծ Բրիտանիայի պետական գեղարվեստական հավաքածուի ֆոնդապահ Ֆիլիպ Մարտինը հաստատել է, որ Դորոթին ունեցել է յուրօրինակ կարգավիճակ՝ միակը լինելով, որն ուներ «Վիկտորյական դարաշրջանի հայտնի մերկ մոդել» ճանաչումը։

Դորոթի Դինի ճակատագիրը հետաքրքրություն է առաջ բերել մի շարք խոշոր հրատարակչություններում, նրան է նվիրված 2001 թվականին Մեծ Բրիտանիայում լույս տեսած տեղեկագրքի մեծ բաժին, որը պարունակել է մոդելների կենսագրություններ։ Բնորդուհու և բրիտանացի ակադեմիստ նկարիչ Ֆրեդերիկ Լեյթոնի հետ փոխհարաբերություններին են նվիրված նկարչի կենսագրության նշանակալի բաժիններ Դորոթի Դինը դարձել է նիդերլանդացի գրող Աննա Ա. Ռոսի «Փոխնակ» վեպի գլխավոր հերոսուհին, գիրքը լույս է ընծայել Studio WoordenStorm հրատարակչությունը 2018 թվականին։ 2019 թվականին հրատարակվել է իսրայելցի լրագրողներ Էյլաթ Նեգևի և Յեհուդա Կորենի «Գեր Դինը» գիրքը, որը նվիրված է դերասանուհի մոդելին։ Հեղինակները ներկայացրել են գիրքը Օքսֆորդի գրական փառատոնում։ Այն պատմում է Ֆրեդերիկ Լեյթոնի և նրա մոդելի հարաբերությունների մասին, ամուսնության հանդեպ նկարչի հայացքների և նրա ենթադրվող սեռական կողմնորոշման վերաբերյալ, ինչպես նաև դերասանուհու անհայտ հանգամանքներում մահվան մասին։

Կենսագրություն

Երկար ժամանակ համարվել է, որ Ադա Էլիս Պուլենը ծնվել է Լոնդոնի Նյու Քրոս շրջանում, 1859 թվականի ապրիլի 11-ին, բազմազավակ ընտանիքում։ Մեկ այլ տարբերակի համաձայն՝ նրա ծննդյան վայրը մայրաքաղաքային Քլեփհեմ շրջանն է։ Քլեփհեմի գավառագիտական միավորման անդամ Դևիդ Փերկինը արխիվային փաստաթղթերից ճշտել է ապագա մոդելի և դերասանուհու ծննդավայրը և նշել է Լոնդոնի Լամբեթ բորոն։ Ադա Էլիսը ծագել է «աշխատավոր ընտանիքից» (անգլ.՝ «working-class family»), նա եղել է ինժեներ (մեկ այլ տարբերակի համաձայն՝ մեխանիկ) Ավրաամ Պուլենի և նրա կին Սառայի (ի ծնե՝ Իգլ) տասը երեխաներից երկրորդը։ Փերկինը հաստատել է, որ Սարա Իգլը եկել է Հարավային Լոնդոն Անգլիայի հյուսիս-արևելքում գտնվող փոքրիկ Դարհեմ քաղաքից, հաստատվել է պրոլետարիատական ծագմամբ ընտանիքում (երկու որդիների հետ հյուսն հայր, որն արդեն ստացել էր ինժեներական կրթություն)՝ հաջող ամուսնություն կնքելու հեռանկարով։ Նրա ապագա ամուսնու ընտանիքը այդ ժամանակների համար համեմատաբար ապահովված էր և պատկառելի։ Ամուսնությունից հետո Ավրաամ և Սարա Պուլենները մի քանի անգամ տեղափոխվել են Լամբեթի սահմաններում, ինչը կապված էր ընտանիքի արագ ընդլայնման հետ։ Շրջակայքում գտնվել է Վիկտորյական դարաշրջանի 1850-ական թվականներին նեոգոթիկայի ոճով կառուցված եկեղեցի, իսկ այդտեղ նոր ազգային դպրոց, որն ստեղծել էր անգլիկանյան եկեղեցին, և որտեղ էլ ենթադրաբար կրթություն են ստացել Պուլենների երեխաները։

Մոդելի մասին գրքի հեղինակ Էյլաթ Նեգևը և Յեհուդա Կորենը նշել են, որ Դինը երբեք չի եղել «լոկ կաղամբի ճմռթված թերթիկ» (պիեսում՝ անգլ.՝ «Oh, I’m only a squashed cabbage leaf»), ինչպես նկարագրել է իր Էլիզային Ջորջ Բեռնարդ Շոուն։ Իր հերոսուհու մասին այդ կարծիքը նրանք սխալ են համարել։ Նրանք նկարագրել են աղջկա ծնողներին որպես շոգեմեքենայի «տաղանդավոր» ինժեներ և «չափազանց ինտելեկտուալ» նախկին աղախին։ Ապագա մոդելի ծնողները բավականին ժամանակ են հատկացրել աղջկա կրթությանը և քաջալերել են նրա հետաքրքրությունն արվեստի հանդեպ (ներառյալ Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործություններն անգիր սովորեցնելը)։

Աղջկա երջանիկ մանկությունն ավարտվել է, երբ 1876 թվականին հայրը կորցրել է աշխատանքը։ Էմիլի Իզաբել Բարինգթոնի հուշագրություններից պարզ է դառնում, որ դրանից հետո Պուլենների ընտանիքում ճգնաժամանային իրավիճակ է ստեղծվել։ 1877 թվականին ծնվել է տասներորդ երեխան՝ Սեմյուելը, սակայն Սարա Պուլենը լրջորեն վնասել է ողնաշարը և դարձել անօգնական հաշմանդամ։ Այդ նույն թվականին նրա դուստր Դորոթին, որն ընդամենը 8 տարեկան էր, մահացել է կարմրուկից։ 1878 թվականին Ավրաամ Պուլենը հայտարարվել է սնանկ, թողել է ընտանիքը և այլևս երբեք այնտեղ չի վերադարձել։ Մայրը և մնացած ինը երեխաները, որոնք մեկից քսան տարեկան էին, մնացել է Դետֆորդի նեղլիկ բնակարանում։ 1881 թվականին Սարա Պուլենը մահացել է։ Նրա որդիներից մեկը՝ Հենրին, որի 19 տարեկանն էր լրացել այդ ժամանակ, այլևս չի հիշատակվում փաստաթղթերում։

Ադա Էլիս՝ բնորդուհի և դերասանուհի

Երբ հայրը լքել է ընտանիքը, մայրը լուրջ հիվանդացել է, Ադա Էլիսն սկսել է բնորդուհի աշխատել Լոնդոնի բարձրակարգ տարածքային շրջանի՝ Քենսիգթոնի ստուդիական կոոպերատիվների համար։ Աշխատանքը տվել է նաև ազատ ժամանակի հնարավորություն, որպեսզի խնամի իր կրտսեր եղբայրներին և քույրերին, ինչպես նաև բավականին գումար է բերել, որպեսզի օգնի ավագ եղբորը՝ Թոմասին՝ հոգալու փոքր երեխաների հոգսերը։ Էյլաթ Նեգևը և Յեհուդա Կորենը պնդել են, որ ավագ երկու եղբայրներն արդեն ունեցել են ինժեների դիպլոմներ և աշխատել են մասնագիտությամբ։ Ադան 1881 թվականի մարդահամարի ժամանակ գրել է, որ սովորում է կերպարվեստ, սակայն Փերկինի ենթադրությամբ՝ նա միայն սովորել է իրար խառնել ներկերը և մոդելային աշխատանքի գործընթացի հիմնական հնարները։ Հուշագիր Էմիլի Իզաբել Բարինգթոնը իր հուշագրություններում նկարագրել է Ադային որպես «երիտասարդ աղջիկ՝ հիասքանչ սպիտակ դեմքով, հագած խորը սև գույն»։ Մոդելի ժամանակակից Հենրիետա Կորկրանը նշել է նրա «երկար, կեռ թարթիչներով, գեղեցիկ մուգ դարչնագույն աչքերը, նրբագեղ դիմագծերը և բաց ոսկեգույն մազերի պսակը»։ Լոնդոնի Թատերական թանգարանում գտնվում են նրա վաղ շրջանի մի քանի լուսանկարներ, որտեղ Ադա Էլիսը ամաչկոտ նայում է թարթիչների տակից (ժամանակակից Անգլիայում այդպիսի հայացքը կոչվում է արքայադուստր Դիանայի հայացք)։ Ավստրալական թերթը հետագայում հիացմունքով նկարագրել է բնորդուհու արտաքինը.

Aquote1.png Միսս Դինը հունական գեղեցկության այնպիսի հիանալի օրինակ է, որպիսին կարելի է գտնել մեր օրերում։ Նրա դեմքի և կազմվածքի յուրաքանչյուր գիծ բարձրագույն մակարդակի դասական են։ Նա միջահասակից փոքր-ինչ բարձր է, ունի երկար, ճկուն վերջույթներ և բավականին արտահայտիչ կուրծք։ Նրա մազերը գանգուր և ոսկեգույն են, իսկ փայլուն աչքերն ունեն մանուշակագույն երանգ։ Ի հավելումն այս բոլոր հմայքների՝ նա, այսպես ասած, Եվրոպայի կանանց շրջանում ամենագեղեցիկ մաշկն ունի։

– Վարպետի իդեալ. The Inquirer and Commercial News, 1897 թվականի հունիսի 4, էջ 14[24]
Aquote2.png
 

 

 

Նախորդ հոդվածը

Ֆորմուլա 1-ը վերսկսում է մրցաշրջանը

Հաջորդ հոդվածը

Աչքերի «գիտական գաղտնիքները». փաստեր

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • ԱշխարհՀետաքրքիր

    Ինչպես ստեղծվեց Nike-ը

    06/26/2020
    Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան
  • ԿրթականՀետաքրքիր

    Էռնեստո Չե Գևարա

    05/14/2020
    Հեղինակ՝ Անի Խաչատրյան
  • ԿրթականՀետաքրքիր

    Եկեք աֆորիզմենք | 15 աֆորիզմ երազանքի մասին

    01/22/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ԱշխարհՀետաքրքիր

    Ես կմտածեմ այդ մասին վաղը

    04/19/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • ԱշխարհՀետաքրքիր

    Իսկ դուք գիտե՞ք KFC-ի պատմությունը

    06/21/2020
    Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան
  • Հետաքրքիր

    Ինչպե՞ս զարգացնել սուպեր հիշողություն

    06/15/2020
    Հեղինակ՝ Լուիզա Քոթանջյան

Հետաքրքիր

  • Հարցազրույց

    «Չեմ կարծում, որ երջանկությունը գաղտնիք ունի». Ծով Ալիզե | Հարցազրույց

  • ԿրթականՀետաքրքիր

    Անհավանական փաստեր, որ շատերին է հետաքրքրել ( Մաս 2)

Գիրք

Book Cover: Ժանտախտը - Ալբեր Քամյու

Ժանտախտը - Ալբեր Քամյու

Լրահոս

  • 04/13/2021

    Ցանկալի կլիներ գոնե 2 բուհի ընտրության հնարավորություն թողնել / Սուսաննա Գևորգյան

  • 04/12/2021

    «Ցանկանում ենք ավարտին հասցնել «Մահվան Տետր» անիմեն, կրկնօրինակել «Կարիբյան ծովի ծովահեններ» -ի վերջին ֆիլմը, «Մթնշաղը,» «Զարմանահրաշ արարածները և նրանց բնակության վայրը» և այլն»: – Գագիկ Մեհրաբյան

  • 04/12/2021

    Լիանա Գասպարյան – «Ոչինչ ու ոչ ոք զուր չի պատահում»

  • 04/12/2021

    Հակոբ Կարապետյան – «Մորս գրկի մեջ ծերություն չկա»

  • 04/12/2021

    Ճանաչիր Ինձ – Երազիկ Վարդանյան

  • 04/12/2021

    Հակոբ Կարապետյան – «Գարնան շունչը»

  • 04/12/2021

    Աստղ Խաչատրյան – «Վարջնացած»

  • 04/08/2021

    Ռոմեն Ռոլանի 7 խորհուրդները

  • 04/07/2021

    Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

  • 04/06/2021

    Անուշիկ Թովմասյան – «Փշից վարդ քամողը»

  • 04/05/2021

    Ճանաչիր ինձ – Արկադի Թադևոսյան

  • 03/30/2021

    Անուշիկ Թովմասյան – «Մի օրվա հուշ»

  • 03/30/2021

    «Գինովցած մահ» – Ռաֆ Մար

  • 03/29/2021

    Ռուբեն Կարոյան – «Մայր»

  • 03/27/2021

    Մարգարետ Ասլանյան – «Ծաղկած թախիծներ» բանաստեղծական շարքից


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Լրահոս

  • 04/13/2021

    Ցանկալի կլիներ գոնե 2 բուհի ընտրության հնարավորություն թողնել / Սուսաննա Գևորգյան

  • 04/12/2021

    «Ցանկանում ենք ավարտին հասցնել «Մահվան Տետր» անիմեն, կրկնօրինակել «Կարիբյան ծովի ծովահեններ» -ի վերջին ֆիլմը, «Մթնշաղը,» «Զարմանահրաշ արարածները և նրանց բնակության վայրը» և այլն»: – Գագիկ Մեհրաբյան

  • 04/12/2021

    Լիանա Գասպարյան – «Ոչինչ ու ոչ ոք զուր չի պատահում»

  • 04/12/2021

    Հակոբ Կարապետյան – «Մորս գրկի մեջ ծերություն չկա»

  • 04/12/2021

    Ճանաչիր Ինձ – Երազիկ Վարդանյան

Գիրք

Book Cover: Ապրելու  ժամանակը  և մեռնելու  ժամանակը - Էրիխ Մարիա Ռեմարկ

Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը - Էրիխ Մարիա Ռեմարկ

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: