
Շատերն են կարդացել Օսկար Ուալյդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործությունը։Շատերի մոտ այն համարվում է ամենասիրելի գիրքը։Այսօր կտեսնեք մի քանի մտքեր,որոնք կարդացած մարդիկ կվերհիշեն,իսկ դեռ չկարդացածները՝կծանոթանան։
• Փորձ անունը մարդիկ տվել են իրենց սխալներին։
• Այս աշխարհում միշտ շահում են այլանդակներն ու հիմարները։Նրանք կարող են նստել հանգիստ ու դիտել ուրիշների պայքարը։Նրանց վիճակված չի զգալ հաղթության բերկրանքը,բայց դրա փոխարեն զերծ են նաև պարտության դառնությունից։Նրանք ապրում են այնպես,ինչպես բոլորս պետք է ապրեինք՝անվրդով,անտարբեր և հանգիստ։Նրանք երբեք չեն կործանում ուրիշներին և իրենք էլ չեն կործանվում թշնամու ձեռքով։
• Երբ մարդ երջանիկ է,միշտ լավն է,բայց միշտ չէ,որ լավ մարդիկ երջանիկ են լինում։
• Որպես բարեկամ՝ես ընտրում եմ գեղեցիկ մարդկանց,որպես ընկեր՝լավ համբավ ունեցողներին և որպես թշնամի՝խելացիներին։Ամենից բծախնդիր պետք է լինել թշնամիների հարցում։
Որքան էլ ցավալի լինի,բայց հանճարն ավելի հարատև է,քան գեղեցկությունը։Այդ պաճառով էլ մենք ձգտում ենք անսահման զարգացնել մեր միտքը։
• Աշխարհում միանգամայն ճիշտ ոչինչ չկա։
• Յուրաքանչյուր դասակարգ քարոզում է այ առաքինությունները,որոնց ինքը վարժվելու անհրաժեշտություն ունի։Հարուստները գովաբանում են խնայողությունը,իսկ անգործները պերճախոս ճառեր են ասում աշխատանքի մեծ նշանակության մասին։
• Մեր օրերի մարդիկ գիտեն ամեն ինչի գինը,բայց ոչ մի բանի արժեքը չգիտեն։
• Ինձ համար գեղեցկությունը հրաշքների հրաշքն է։Միայն դատարկ,սահմանափակ մարդիկ չեն դատում արտաքինով։Աշխարհի իրական գաղտնիքը տեսանելին է,ոչ թե՝անտեսանելին։
• Երիտասարդությունը վերադարձնելու համար պետք է միայն կրկնել բոլոր խելառ հիշողությունները։
• Միակ բանը,որի համար երբեք մարդը չպետք է զղջա,դա մեր սխալներն ու մոլորություններն են։
• Շատ բաներ մենք դեն կնետեինք,եթե չվախենայինք,որ ուրիշները կվերցնեն։
• Եթե մարդ որևէ բանով հայտնի է դառնում,թշնամիներ է վաստակում։Հասարակության համակրանքը շահելու համար պետք է միջակություն լինել։
• Որոշ մարդիկ մեծ սիրով ուրիշներին են տալիս այն,ինչ հենց իրենց է անհրաժեշտ։
• Տեսե՛ք,հա՜,ինքներդ ձեզ անլիարժեք մի՛ դարձրեք։