Ընտանեկան բռնության տեսակները


Տարբերվում են ընտանեկան բռնության չորս տեսակներ` ֆիզիկական, հոգեբանական, սեռական և տնտեսական:


      • Ֆիզիկական բռնությունը կիրառվում է մարդուն նվաստացնելու, ցավ կամ մարմնական վնասվածք պատճառելու նպատակով: Սպանությունը, սպանության փորձը, ծեծը, խոշտանգումը, ֆիզիկական վնասվածքներ հասցնելը, ապտակելը, այրվածքներ պատճառելը, հրելը, կսմթելը տարբեր առարկաներ նետելը ֆիզիկական բռնության տեսակներ են: Այս բռնությանն են դասվում նաև բժշկակական օգնությունից կամ քնից զրկելը, ինչպես նաև զոհի կամքին հակառակ թմրադեղ օգտագործել ստիպելը:
      • Հոգեբանական բռնությունը բնորոշվում է որպես վերաբերմունք, որը սպառնում կամ նվաստացնում է մարդու ինքնասիրությունը կամ ինքնագնահատականը, ինչպես նաև սահմանափակում է նրա ազատությունը: Կնոջ կամքին հակառակ ազատությունից զրկելը կամ հսկողության տակ պահելը, մշտապես հետևելը, սպառնալը, ահաբեկումը, շանտաժի ենթարկելը, հանրության մեջ զոհին նվաստացնելը, մշտապես քննադատելը, շփոթեցնելը, ընկերներից և ընտանիքից մեկուսացնելը հոգեբանական բռնության տեսակներ են:
      • Սեռական բռնություն. ուրաքանչյուր բռնի սեռական գործողություն, որը կատարվում է զոհի կամքին հակառակ, դասվում է սեռական բռնության շարքին:
      • Տնտեսական բռնություն կիրառվում է այն դեպքում, երբ բռնարարը տնօրինում է զոհի գումարը և այլ տնտեսական ռեսուրսները: Ֆինանսական հսկողությունը և ֆինանսական սահմանափակումները, սննդից, հագուստից զրկելը, ունեցվածքի գիտակցված ոչնչացումը, ինչպես նաև դիտավորյալ կերպով գումար չի տրամադրում կամ արգելում է նրան կրթություն ստանալ և աշխատանք ձեռք բերել:

Երբ խոսքը սեռական բռնության և բռնաբարության մասին է, ինչպես հասարակությունը, այնպես էլ օրենքը խստությամբ է դատապարտում դրա կատարողին, իսկ եթե բռնաբարությունը կատարվում է անչափահասի կամ մանկահասակի նկատմամբ օրենքով նախատեսված են խստագույն պատիժներ:


Երբեմն բռնաբարության զոհ է դառնում հանցավորի ծանոթը, հարևանը, կինը, քույրը, նույնիսկ մայրը: Հայաստանի դատական պրակտիկայում հազվադեպ չեն գրանցվում նման դեպքեր: Երբեմն տուժողի դերում են հայտնվում ոչ փորձառու մարմնավաճառները, որոնք տարբեր պատճառերով (գումարի, պայմանների, կոպիտ վերաբերմունքի և արժանապատվության ոտնահարման) փորձում են հետ կանգնել հանցավորի հետ ձեռք բերված պայմանավորվածությունից:


Հայկական ազգային մտածողության առանձնահատկությամբ պետք է բացատրել այն հանգամանքը, որ մեծ մասամբ հնարավոր չէ պարզել բռնաբարության ենթարկված տուժողների հոգեկան ապրումները, նրանց սթրեսի ենթարկվելու և արժանապատվությունը ոտնահարվելու աստիճանը: Հաճախ դատարանին չի հաջողվում ապահովել տուժողի ներկայությունը դատավարությանը, և մեղադրանքը պաշտպանվում է պետական մեղադրողի կողմից, իսկ շատ բռնաբարություններ պարզապես չեն բացահայտվում տուժողների կողմից իրավապահ մարմիմներին չդիմելու պատճառով:


Միջին հաշվով, աշխարհում յուրաքանչյուր շաբաթ ընտանեկան բռնության զոհ է դառնում երկու կին և տարեկան 30 տղամարդ:


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ