
Չինական Didi Chuxing-ը փորձարկում է ինքնավար ռոբոտաքսի ծառայությունը Շանհայում
Չինական տրանսպորտային հսկա Didi Chuxing-ը ուղևորներին հնարավորություն է ընձեռել պատվիրել ինքնավար ռոբոտաքսիներ: Թեստավորման փուլում տրանսպորտային միջոցներից կարելի է անվճար օգտվել Շանհայի Ցզյադին շրջանի հատկացված տարածքներում:
Ըստ Market Research Future-ի կանխատեսումների, մինչև 2027 թվականը ինքնավար փոխադրումների շուկան կարժենա 65,3 միլիարդ դոլար:
«Արհեստական բանականությունը տրանսպորտի ոլորտում, անկասկած, նոր մակարդակի կբերի քաղաքային տրանսպորտային ցանցի անվտանգությունն ու արդյունավետությունը», – ասում է Didi Chuxing-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Չենգ Վեյը: «Ծառայության ամենամեծ առավելությունը կայանում է դրա օգտագործման բազմաթիվ տարբերակների, տվյալների փոխանցման ունակության և ապագայի մեր ծրագրերին երկարաժամկետ նվիրվածության վրա», – ավելացնում է նա:
Մեքենաներում պարտադիր սարքերից բացի, արտակարգ իրավիճակներում օգնություն կտրամադրի Անվտանգության վերահսկման կենտրոնը: Didi Chuxing-ը պնդում է, որ սա Չինաստանում առաջին կենտրոնն է, որը իրական ժամանակում վերահսկում է տրանսպորտային միջոցների և ճանապարհների կարգավիճակը և հեռակա ռեժիմում ցուցաբերում ընդլայնված օգնություն: Ապագայում ընկերության ինքնավար մեքենաների ավտոպարկի կառավարումն կիրականացվի այստեղից:
Այնուամենայնիվ, Չենն ասում է, որ առնվազն մեկ տասնամյակ ներդրումներ կպահանջվեն, մինչև ինքնավար տրանսպորտային միջոցները կկարողանան համապատասխանել տեխնոլոգիական, նորմատիվային և բիզնես պահանջներին: Մինչ այդ վարորդները դեռ անհրաժեշտ կլինեն:
«Մարդ-վարորդներն անփոխարինելի կլինեն ապագա երթևեկության սխեմայի համար, և ինքնավար տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ կհայտնվեն նոր մասնագիտություններ», – ասաց Չենգը:
Դրանից մի քանի օր առաջ Didi Chuxing-ը հայտարարեց, որ ծրագրում է մինչև 2030 թվականը իր ինքնավար մեքենաների ավտոպարկը ընդլայնել հասցնելով ավելի քան մեկ միլիոն միավորի: Անցյալ ամիս նա ճապոնական SoftBank-ից 500 միլիոն դոլար էր ներգրավել անօդաչուներ արտադրող իր դուստր ընկերության համար:
Անցած մի քանի տարիների ընթացքում ինքնավար տրանսպորտային արտադրությունը ներգրավեց միլիարդավոր դոլարների ներդրումներ, իսկ ամերիկյան խոշորագույն խաղացողները` Alphabet, Tesla և General Motors-ը նախաձեռնել են լայնածավալ նախագծեր ինքնավար սարքեր ստեղծելու համար:
Չինական շուկայում Didi Chuxing ռոբոտները մրցում են այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Baidu-ն, Pony.ai-ը, AutoX-ը և WeRide-ը: Baidu-ն, որը մշակել է ինքնավար Apollo պլատֆորմը, ապրիլից ի վեր թեստավորում է ռոբոտաքսի ծառայությունը Հունան նահանգի Չանգշա քաղաքի մի քանի հատվածներում: Ապրիլին Alibaba Group-ը և AutoX ստարտափը Շանհայում սկսեցին թողարկել ռոբոտաքսիներ: Ուղևորները կարող են մեքենա պատվիրել Alibaba֊ի Amap AutoNavi հավելվածի միջոցով: