Դիանա Վարդանյան – «Փնտրի»

Փնտրի
Քանի կարող ես քայլի,
Որքան ոտքերումդ ուժ կա ուղիդ շարունակի,
Որքան միտքդ թույլ է տալիս երևակայիր ,
Քանի դեռ ուժ ունես մեջդ փնտրիր,
Մինչև որ չգտնես,
Մինչև որ չհասնես ,
Մինչև, որ նպատակդ չիրագործես,
Մինչև որ առաքելությունը այս կյանքում չավարտես։

Մարդը իր ողջ կյանքում մի բանով է անվերջ զբաղվում։
Նա անվերջ որևէ մեկին է փնտրում,
Ինչ որ բան է փնտրում, որը գուցե կորցրել է ,
Փնտրում է իրեն կյանքի տարբեր իրավիճակներում,
Փնտրում է իրեն ընկերներ, արժեքներ
Նպատակ, ինչի համար է նա ապրում։

Տպավորություն է, թե մարդը իր ողջ կյանքում
Նույն բանով է անվերջ զբաղվում։
Արդյոք նա չի ձանձրանում։
Մարդը անվերջ փնտրում է
Սակայն նա փնտրելով ապրում է`
Մարդը նորանոր բարձրունքներ է նվաճում
Փնտրելով նա ինքնին կյանքն է բացահայտում։

***

Մենք բոլորս այս կյանքում
Փոքրիկ նավակներ ենք բաց օվկիանոսում,
Ջուրը մեզ այս ու այն կողմ է գցում
Մեզանից շատերն են իրենց ուղուց շեղվում
Կորցնում են իրենց ճանապարհը մոլորվորվում
Խիզախներն էլ պայքարում են
Ալիքները մագլցում
Ու բարձրունքներն են հաղթահարում
Իրենց կյանքը ապրում ինչպես կարողանում
Եվ անց են կացնում կյանքում
Ինչպես վատ այնպես էլ լավ օրերը որոնք գալիս են և անց կենում

Ձեզ նույնպես կարող է դուր գալ