
Գարունը ծաղկեց ու սիրտս հրճվեց,
Ու ժպտաց հոգիս պայծառ արևին,
Գարնանամուտը իմ շունչը լցրեց,
Ծաղիկներն ուրախ շուրջպար բռնեցին։
Դաշտերը կարմիր գույնով լցվեցին,
Կակաչի անուշ բույրով հագեցան,
Անձրևը շտապով հասավ դաշտերին,
Փոքրիկ սնկերը գլխարկներ հագան ։
Երիցուկները ձեռքումս պահած,
Արագ վազեցի դեպի ծիածան,
Երիցուկներս ձեռքիցս փախան,
Գլխիս վերևում դրասանգ դարձան։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0