Դիաբետի դեմ դեղամիջոցն օգնում է պայքարել քաղցկեղի դեմ

Դեղամիջոցները, որոնք կիրառում են դիաբետիկները կարող են օգնել ոչնչացնել քաղցկեղային բջիջները, որոնք չեն ոչնչանում քիմիոթերապիայի արդյունքում: Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, հիվանդները, որոնք ունենք քրոնիկ միելոիդ լեյկոզ (ՔՄԼ) և ստացել են գլիտազոններ իմատինիբի հետ (պրեպարատներ, որոնք կիրառվում են երկրորդ տիպի դիաբետի ժամանակ) ռեմիսիայի փուլում մնացել են հինգ տարի:

Իմատինիբը (гливек) լավ արդյունքներ է ցույց տվել ՔՄԼ-ի դեմ պայքարում, սակայն խնդիրը կայանում է նրանում, որ առկա են քաղցկեղային բջիջներ` «քնած» ոսկրածուծում, որոնք կայուն են քիմիոթերապիայի նկատմամբ: Հետևաբար չի հաջողվում վերացնել հիվանդության աղբյուրը: Գլիտազոնների ավելացումը (актоз, аванда) թերապիային ՔՄԼ-ով երեք հիվանդների մոտ դրական արդյունք է ցուցաբերել: Այս տվյալները ներկայացված են Nature ամսագրում Փարիզի համալսարանի պրոֆեսոր Ֆիլիպ Լեբուշեմի կողմից: Դեռևս պարզ չէ թե ինչպես են ոչնչանում բջիջները. հնարավոր է նրանք ակտիվանում են ` դուրս գալով «քնած» վիճակից, ինչը հնարավորություն է տալիս իմատինիբին գտնել և ոչնչացնել դրանք:

Ներկայումս կիրառվում են ավելի մասշտաբային կլինիկական հետազոտություններ , սակայն ուռուցքաբանները նշում են, որ ՔՄԼ-ով հիվանդների 94%-ի մոտ, որոնք հինգ տարի շարունակ օգտագործում են իմատինիբ, գլիտազոնները հնարավոր է չհանգեցնեն սպասված արդյունքի:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ