Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Մերօրյա հերոսներ
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

A platform for everyone

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Մերօրյա հերոսներ
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Ռոմեն Ռոլանի 7 խորհուրդները

  • Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

  • Անուշիկ Թովմասյան – «Փշից վարդ քամողը»

  • Ճանաչիր ինձ – Արկադի Թադևոսյան

  • Անուշիկ Թովմասյան – «Մի օրվա հուշ»

  • «Գինովցած մահ» – Ռաֆ Մար

  • Ռուբեն Կարոյան – «Մայր»

  • Մարգարետ Ասլանյան – «Ծաղկած թախիծներ» բանաստեղծական շարքից

  • Թատրոնը բարձրացնում, կայունացնում է մարդկանց տրամադրությունը / Հարություն Սարգսյան

  • «Սերագիտություն» – Ատոմ Ավետիսյան

ԱշխարհԿրթական
Գլխավոր›Աշխարհ›Ի՞նչ է ավանդը

Ի՞նչ է ավանդը

Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
01/07/2020
1592
0
Share:

Խնայած դրամը վաստակած դրամ է:

1. ԻՆՉ Է ԱՎԱՆԴԸ

Դուք ունեք որևէ նպատակ, որի իրագործումը հնարավոր է որոշակի գումարի առկայության դեպքում: Օրինակ` ցանկանում եք գնել բնակարան կամ մեկնել ճանապարհորդության:

Խնայելը կարևորեք նույնիսկ այն դեպքում, երբ չունեք կոնկրետ նպատակ, կամ ձեր եկամուտը լիովին բավարարում է ձեր կարիքները: Դա հնարավորություն կտա պատրաստ լինելու անսպասելի ծախսերի:
Տնտեսված գումարը կարող եք պահել տանը` որևէ թաքստոցում: Այդ դեպքում այն ձեզ համար «չի աշխատում», հակառակը` կարող է գնաճի պատճառով կորցնել իր արժեքը: Իսկ եթե ձեր գումարը որպես ավանդ ներդնեք բանկում, ապա կստանաք տոկոսային եկամուտ:
Ավանդ ընդունելով՝ բանկը պարտավորվում է ձեզ վերադարձնել ինչպես ավանդի գումարը, այնպես էլ պայմանագրով նախատեսված պայմաններով ու կարգով դրանց դիմաց վճարել տոկոսագումար (այսպես կոչված՝ տոկոս):

2. ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ՈՒՆԻ ԱՎԱՆԴԸ

Հավելյալ եկամուտ
Ձեր գումարը պահելով բանկում որպես ավանդ` ձեր գումարին «ինքնուրույն աշխատելու և եկամուտ բերելու» հնարավորություն եք տալիս, քանի որ ներդրած ավանդի դիմաց ստանալու եք տոկոսային եկամուտ: Մյուս կողմից, գումարը պաշտպանվում է գնաճից` ստացվող տոկոսագումարի հաշվին:
Հասանելիություն
Անկախ ներդրված ավանդի ժամկետից` ձեր գումարը կարող եք վերցնել բանկից ցանկացած պահի: Սակայն հիշեք, որ ժամկետից շուտ ավանդը հանելու դեպքում հնարավոր է նախապես համաձայնեցված տոկոսի փոփոխություն:
Ապահովություն
Բանկում ներդրված գումարը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից`

  • Մինչև 10 000 000 ՀՀ դրամ` դրամային ավանդների դեպքում
  • Մինչև 5 000 000 ՀՀ դրամ` արտարժույթով ավանդների դեպքում

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը նույն բանկում ձեր ունեցած բոլոր ավանդները համարում է մեկ ավանդ: Յուրաքանչյուր բանկում ձեր ունեցած ավանդները երաշխավորված են առանձին – առանձին:

3. ՈՐՈՆՔ ԵՆ ԱՎԱՆԴԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Ավանդները լինում են ցպահանջ և ժամկետային:

  • Ցպահանջ ավանդի դեպքում գումարը և տոկոսագումարը կարող եք հետ ստանալ ցանկացած պահի` ըստ ձեր պահանջի:
  • Ժամկետային ավանդի դեպքում գումարը և տոկոսագումարը տրամադրվում են նախապես պայմանավորված ժամկետում:

Ավանդը ժամկետից շուտ վերցնելու դեպքում բանկը կարող է փոփոխել նախապես սահմանած տոկոսը: Այդ պատճառով, սովորաբար, ժամկետային ավանդի տոկոսն ավելի բարձր է, քան ցպահանջ ավանդինը:

4. ԻՆՉ Է «ԱՎԱՆԴԻ ՊԱՐԶ ՏՈԿՈՍԸ» ԵՎ «ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ»

Ավանդի պարզ տոկոսադրույքի հիման վրա հաշվարկվում է ավանդի տոկոսագումարի մեծությունը: Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան է ավանդի եկամտաբերությունը պարտադիր վճարները և ստացված տոկոսագումարները ավանդի մայր գումարին ավելացնելու արդյունքում:

5. ԻՆՉՊԵՍ ՆԵՐԴՆԵԼ ԱՎԱՆԴ

Հայաստանում ավանդ հնարավոր է ներդնել բանկերում: Առավել ՁԵՌՆՏՈՒ և ձեր կարիքներին համապատասխանող ավանդ ընտրելու համար ձեզ կօգնի Ֆինանսական տեղեկատուն: Այնուհետև այցելեք ձեր ընտրած բանկ՝ ձեր անձնագրով և սոցիալական քարտով՝ կնքելու ավանդային պայմանագիր:

Դուք կարող եք ներդնել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով ավանդ: Կարդացեք պայմանագրի հիմնական կետերը մինչև ստորագրելը:

6. ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

ՄԻՆՉ ԱՎԱՆԴ ՆԵՐԴՆԵԼԸ

  • Հստակեցրեք ավանդի նպատակը, որպեսզի կարողանաք ընտրել ավանդի առավել հարմար տեսակը:
  • Պլանավորեք բյուջեն. որոշեք՝ որքան կարող եք ամեն ամիս խնայել:
  • Համեմատեք ավանդները և ընտրեք ձեզ համար ամենաձեռնտու տարբերակը:

Հիշեք՝ բանկը պարտավոր է իր կողմից առաջարկվող յուրաքանչյուր ավանդի համար ունենալ տեղեկատվական ամփոփագրեր: Համեմատելիս ուշադրություն դարձրեք հատկապես հետևյալ պայմաններին.

  • Անվանական տոկոս և տոկոսային եկամտաբերություն
  • Ժամկետ
  • Արժույթ
  • Տոկոսի ավելացման ժամկետ
  • Գումար ավելացնելու կամ հանելու հնարավորություն
  • Ավանդը ժամկետից շուտ հետ վերցնելու պայմանները

ԱՎԱՆԴ ՆԵՐԴՆԵԼԻՍ

  • Հատկապես ուշադրություն դարձրեք այն կետերին, որոնց հիման վրա բանկը իրավունք ունի միակողմանիորեն փոխելու պայմանագրի պայմանները:
  • Ավանդի տոկոսը կամ այլ սակագներ կարող են նշվել ոչ թե պայմանագրում, այլ բանկի այլ փաստաթղթում, օրինակ՝ բանկի սակագնային պլաններում:
  • Դուք իրավունք ունեք պահանջելու բանկից այն փաստաթղթերը, որոնցով որոշվում են ձեր պայմանագրի պայմանները: Տեղեկացեք նաև գործող այլ հնարավորությունների՝ զեղչերի մասին:
  • Բանկի աշխատակիցը պարտավոր է պատասխանել ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին:
  • Պահպանեք պայմանագրի ձեր օրինակը:

ԱՎԱՆԴ ՆԵՐԴՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ

  • Ուշադի՛ր եղեք ձեր ավանդին վերաբերող բոլոր փաստաթղթերի նկատմամբ, քաղվածքները պահեք ապահով տեղում:
    Ստուգե՛ք բանկի կողմից տրված քաղվածքները։ Որևէ անճշտություն հայտնաբերելու դեպքում անմիջապես տեղեկացրեք Ձեր բանկին:
  • Ձեր հին քաղվածքները պարունակում են Ձեր ավանդի վերաբերյալ անձնական տեղեկատվություն, ուստի դրանք մանրատեք նախքան դեն նետելը:
  • Եթե մատուցվող ծառայությունների որակը գոհացուցիչ չէ՝ բողոքեք Ձեր բանկին:

Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով, այնպես էլ դատական կարգով:

 

Աղբյուրը՝ abcfinance.am

Թեգերdepositավանդ
Նախորդ հոդվածը

Մարդն  ու  կենդանին  ընդդեմ համընդհանուր  աղետի. ...

Հաջորդ հոդվածը

Բուտերբրոդ ավոկադոյով

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • ԿրթականՀետաքրքիր

    Ի՞նչ է ավանդը

    08/25/2019
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • ԱշխարհԱրվեստՇոուբիզնես

    Երկրային աստղեր 2. Բիլլի Այլիշ

    08/21/2020
    Հեղինակ՝ Ալիսա Սիրադեղյան
  • ԱշխարհԱրվեստԳիտական

    Թոմ Քրուզը պլանավորում է նկարահանել ֆիլմ տիեզերքում։ Ահա թե ինչ է մեզ այդ մասին հայտնի

    07/01/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
  • Աշխարհ

    Hubble֊ը լուսանկարել է սրընթաց կերպով հեռվացող գալակտիկան

    07/06/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
  • Աշխարհ

    Մոնիկա Սարմենի – «Գնաց ու չափսոսաց»

    08/26/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ԿրթականՀետաքրքիր

    Ամեն օր ասում եք վաղը…

    08/23/2019
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան

Հետաքրքիր

  • ՄտքերՆախագծեր

    Պատվական Այվազյան – «Բարություն»

  • ԿրթականՀետաքրքիր

    Տարօրինակ 6 փաստ Սալվադոր Դալիի մասին

Գիրք

Book Cover: Ալքիմիկոսը - Պաուլո Կոելյո

Ալքիմիկոսը - Պաուլո Կոելյո

Լրահոս

  • 04/08/2021

    Ռոմեն Ռոլանի 7 խորհուրդները

  • 04/07/2021

    Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

  • 04/06/2021

    Անուշիկ Թովմասյան – «Փշից վարդ քամողը»

  • 04/05/2021

    Ճանաչիր ինձ – Արկադի Թադևոսյան

  • 03/30/2021

    Անուշիկ Թովմասյան – «Մի օրվա հուշ»

  • 03/30/2021

    «Գինովցած մահ» – Ռաֆ Մար

  • 03/29/2021

    Ռուբեն Կարոյան – «Մայր»

  • 03/27/2021

    Մարգարետ Ասլանյան – «Ծաղկած թախիծներ» բանաստեղծական շարքից

  • 03/25/2021

    Թատրոնը բարձրացնում, կայունացնում է մարդկանց տրամադրությունը / Հարություն Սարգսյան

  • 03/24/2021

    «Սերագիտություն» – Ատոմ Ավետիսյան

  • 03/24/2021

    Մարիա Ակոպովա- «Քիչ-քիչ դառնում է նորմալ»

  • 03/24/2021

    Գիշերահավասար

  • 03/23/2021

    Ռուզաննա Դավթյան – «Մոռացված նոտաներ»

  • 03/23/2021

    Քարակերտ

  • 03/23/2021

    Դավիթ Սամվելյան – «Սեր իմ»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Լրահոս

  • 04/08/2021

    Ռոմեն Ռոլանի 7 խորհուրդները

  • 04/07/2021

    Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

  • 04/06/2021

    Անուշիկ Թովմասյան – «Փշից վարդ քամողը»

  • 04/05/2021

    Ճանաչիր ինձ – Արկադի Թադևոսյան

  • 03/30/2021

    Անուշիկ Թովմասյան – «Մի օրվա հուշ»

Գիրք

Book Cover: Ծաղիկներ  Էլջերնոնի  համար - Դենիել  Քիզ

Ծաղիկներ Էլջերնոնի համար - Դենիել Քիզ

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: