
Միշտ լավ տեսք ունենալու համար անհրաժեշտ է ոչ միայն օգտվել դեկորատիվ կոսմետիկայից, այլև գրագետ և ճիշտ խնամել դեմքի մաշկը: Հետևեք մաշկի խնամքին միշտ երիտասարդ ու առողջ մաշկ ունենալու համար։ Ձեզ ենք առաջարկում մի քանի ոսկե կանոն, որոնք հարկավոր են յուրաքանչյուր աղջկա և կնոջ կյանքն էլ ավելի հեշտացնելու և գեղեցկացնելու համար։
- Սկզբում հեռացնում ենք շպարը։ Շպարը ճիշտ հեռացնելու համար օգտագործեք միցելյար ջուր։ Այն առանց օճառի և ալկոհոլային հավելումների դեմքը մաքրող միջոց է։ Ուշադիր եղեք, որ այն հիմնականում պարունակի ջրային հիմք (Aqua): Այն նաև անվանում են ֆրանսուհիների գեղեցկության գաղտնիքը։
- Լվանում ենք դեմքը։ Շատ կարևոր է դեմքը լվանալ փրփուրներով և գելերով, որն ապահովում է ավելի էլաստիկ մաշկի առկայությունը։ Լվացվելու փրփուրը պետք է նախատեսված լինի ձեր իսկ մաշկի տիպի համար(յուղոտ, չոր և կոմբինացված): Այն խորը մաքրում է ծակոտիները, կանխում հետագա բորբոքումները: Ամենակարևորը՝ դեմքը լվացեք տաք ջրով։
- Դեմքի տոնավորում: Շատ կարևոր է նաև դեմքի տոնավորումը։ Օգտագործեք Ձեր մաշկին համապատասխան տոնիկներ, որպեսզի կարգավորեք դեմքի PH բալանսը։
- Մաշկի խոնավեցում։ Հիշեք, որ ամենակարևորը մաշկի ճիշտ խոնավեցումն է, թե՛ չոր, թե՛ յուղոտ մաշկի համար, հատկապես ամռան այս տապին, երբ մաշկը ջրազրկվում է։ Խոնավեցման առաջին էտապը սփրեյի օգտագործումն է (Mist): Այնուհետև խոնավեցնում ենք շիճուկով, որը կպարունակի հիալորոնաթթու կամ կոլագեն՝ մաշկի երիտասարդությունն ու էլաստիկությունը պահպանելու համար։ Վերջին քայլով օգտագործեք խոնավացնող կրեմ։
- Աչքերի խնամք։ Աչքերի խնամքով կարող եք զբաղվել 25 տարեկանից սկսած։ Օգտագործեք աչքերի շրջանակների համար նախատեսված կրեմներ և շիճուկներ՝ հետագայում մանր կնճիռներից խուսափելու համար։ Օգտագործեք նաև աչքերի համար նախատեսված պատչեր (Patch) սև շրջանակներից ազատվելու համար։
- Թարթիչների խնամք։ Խիտ և երկար թարթիչներ ունենալու համար ճիշտ հեռացրեք սևաներկը և քնելուց առաջ թարթիչների արմատներին քսեք գերչակի յուղ (Castor oil):
- Շուրթերի խնամք։ Նախ օգտագործեք շուրթերի համար նախատեսված սկրաբ, որը կարող եք պատրաստել նաև տնային պայմաններում։ Այն հեռացնում է շուրթերի մեռած մաշկը և ավելի հյութեղ տեսք հաղորդում Ձեր շուրթերին։ Եթե առօրյայում օգտագործում եք քիմիական շրթներկեր, սկրաբերը ամենալավ լուծումն են ազատվելու այդ չորությունից։ Ամենավերջում խոնավեցրեք Ձեր շուրթերը անուշահոտ բալզամներով։
Առողջ մաշկ ունենալու բանաձևը՝ հաճախակի փոխե՛ք բարձի երեսը, օգտագործե՛ք շատ ջուր և քնե՛ք ժամանակին։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
2
Սիրելի
0
Վստահ չեմ
0