Գազարով համեղ պաշտետ | Դիետիկ սնունդ

Բաղադրամասեր

  1. Գազար
  2. Արևածաղկի յուղ
  3. Կանաչի
  4. Համեմունքներ

Պատրաստման եղանակը

  • Գազարը խաշեք, սառեցրեք և մաքրեք կեղևը:
  • Գազարը լցրեք բլենդերի մեջ և մանրացրեք,
  • ավելացրեք արևածաղկի յուղը, համեմունքները:
  • Կանաչին մանր կտրատեք և ավելացրեք պաշտետին, խառնեք:
  • Պաշտետը լցրեք տարայի մեջ, կափարիչը ծածկեք և 2-3 ժամով դրեք սառնարանը:

Համեղ պաշտետն իրական փրկություն կդառնա բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել և հագեցնել քաղցը:

Հ. Գ. Ի դեպ, պաշտետն առավել օգտակար դարձնելու համար արևածաղկի յուղը կարող եք փոխարինել ձիթապտղի յուղով:

Բարի ախորժակ…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ