
Դեժավյու կամ արդեն տեսածի երևույթ։ Դեժավյուն ընկալման պրոցեսի խախտումներից է, որի դեպքում մարդուն թվում է, որ իբր անցյալում ինքը գտնվել է այդպիսի իրադրության մեջ, որտեղ այժմ նա հայտնվել է։ Դեժավյուն բավականին տարածված երևույթ է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ առողջ մարդկանց 90% գոնե մեկ անգամ ունեցել են այս զգացողությունը։ Դեժավյուն հոգեկան վիճակ է, որի ժամամակ մարդուն թվում է թե նա ինչ որ մի ժամանակ առաջ արդեն եղել է նման իրավիճակում, նման վայրում, սակայն, այս զգացումը անցյալի կոնկրետ պահի հետ կապ չունի։ Մարդը հայտնված լինելով նման իրավիճակում, չի կարողանում հիշել թե ինչ է լինելու հաջորդ պահին, սակայն, իրադարձությունների զարգացման հետ հասկանում է, որ մանրամասն տեսել է այս մի քանի րոպեն։
Տարբեր գիտակաների կողմից դեժավյուն տարբեր կերպ է մեկնաբանվել։ Օրինակ՝ Ֆրեյդը իր տերմինոլոգիայում նշել էր, որ դեժավյուն իրականության ժխտումն է։ Բերգսոնը դեժավյուն բնութագրում է որպես ներկայի մասին հիշողություն։ Որոշ հետազոտողների կողմից էլ դեժավյուն դիտվում է որպես ինքնագիտակցության խանգարման սիմպտոմ։