
Ինչ լավ է լինել բոլորից հեռու՝
Ու լինել խաղաղ՝ շնչի պես մանկան,
Լինել կուսական բնության գրկում
Եվ հաշվել բոլոր գույները աշնան:
Կռիվը տեսնել վերջին տերևի,
Մասրենու փշոտ ժպիտը զգալ,
Դողդոջ շողերը խմել արևի
Եվ աշունահար ու թախծոտ ժպտալ:
Երամը տեսնել չվող հավքերի,
Խնկարկել նրանց գալուստը կրկին,
Զուլալությունը առվակի գգվել՝
Երազը պահ տալ գաղտնապահ ծովին:
Մոռանալ ամեն վիշտ ու տառապանք,
Մարդուն մոռանալ, և աշխարհն արար,
Ապրել մի թաքուն՝ գողացած խայտանք,
Աղոթել հեռու սիրածի համար:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0