Դավիթ Մարտիրոսյան – «Շրջազգեստիդ կենացը»

Ժամը ուշ է….
Գրիչս կորցրել եմ…այնպես որ ստիպված եմ նկարել մատիտով…
Բայց աստղերը երբեք էլ չեն նայել(ում), թե ինչով ենք մենք նկարել(ում)….
Նրանք միշտ նայել(ում) են, թե ինչպես ենք մենք նկարել(ում)

Իսկ փորձե՞լ ես խորանալ նրանց միջև առաջացած տարածության մեջ…
Այս գիշեր փորձեցի…(ցուրտ էր)…
Տարածությունը մեկ մեծանում էր, մեկ փոքրանում…
Նայեցի աստղերին….
Որոշները հեռվանում էին, որոշները մոտենում….մեկ ուրիշն էլ կանգնել ու նայում էր, թե ինչպես է հարևան աստղը մոտենում իրեն….
Իսկ ամենատխուրները նրանք էին, ովքեր կանգնել ու նայում էին հեռացողներին, սակայն բնությունը նրանց ուժ չէր տվել վազելու նրանց ետևից….
Մեզ նմանացրի…. ինձ, քեզ, հարևանիդ, դասընկերոջդ, դպրոցիդ պահակին…մարդկանց…

Մեր միջև առաջացած տարածության մեջ կարոտը մեկ մեծանում է, մեկ էլ փոքրանում…

***

Ու թե կես ժամ առաջ կմտածեի, թե որ էլ քեզ ոչինչ չունեմ տալու՝…սխալվեցի….

Աստղերին ունեմ քեզ տալու….բայց անփայլ…(փայլն ու արձակած գույնը ընտրիր ըստ քո ճաշակի)

Ու նստած գրում եմ մի ձեռքումս հաստ, մի կերպ հայթայթած մատիտով, իսկ մյուս ձեռքումս բռնելով թեյի բաժակը ամբողջությամբ արբեցրած գինին…
Կենաց եմ խմում….
Խմում եմ իմ, քո ու աստղերի կենացը…բնության կենացը…
Բնության մեջ ջրի կաթիլի պես դույլին կախված ոչնչությունների կենացը…
Խմում եմ հեռվացող ու մոտեցող, սպասող ու վազելուն Չ’ընդունակ բոլորի կենացը….
Գինին չհերիքեց…մի րոպե նորը լցնեմ…
Խմեմ գինու կենացը…որ կարողանում է սովորեցնել ինձ ամեն գիշեր քեզ կողքիս նստեցնելու ու քեզ իմը ճիշտ համարելու արվեստին լավ տիրապետելը…
Հազար կենացներ կան…հազարի մեջ կորցրած ու վերագտած մի կենաց կա….քեզ չսազող անունիդ կենացը… Ստեղծած բարքերի մեջ ամենավատը վերցնող ու ամենալավ ձևով արտահայտող անունիդ….

Խմում եմ չերևացող շրթունքներիդ ու մարմինդ ամենապիղծ ձևով գրկող ու փայփայող շրջազգեստիդ կենացը…

Աղբյուրը՝ facebook.com

Ձեզ նույնպես կարող է դուր գալ