Դավիթ Մարտիրոսյան – «Ես եմ Ձեր երկրորդ Եսը, Մադա՛մ…»

Լսել եմ, որ գերեզմանները լուսավոր են դառնում այն ժամանակ, երբ լուսնի լույսը ողողում է փոքրի բլրակի վրա վեր բարձրացող ինչ֊որ տապանաքարեր, որոնց տակ էլ անմահացած, ոչնչացված կամ ուղղակի սատկած տեսակներ կան…
Թեպետ այսքան ժամանակ չտեսա նման դեպք…
Հազար այսպիսի պատմություններ կան` մարդկյաին գիտակցությունից դուրս ստեղծված զգացմունքների ու պատկերացումների, երազանքների ու սպասումների վրա….
Բայց ես չտեսա դրանցից և ոչ ոք….
Գուցե իմ երազանքները հեռու են Ձեր ստեղծած փոքր ու կեղտոտ աշխարհից, Մադամ….
Ես չտեսա այն, ինչ դուք նկարել էիք Ձեր աչքերով….

Բայց ես գտա այն ինչ նկարել էիք Ձեր աչքերում…
Ու դրա վրա կառուցված պատկերացումներիս վրա հիմնվելով` ասում եմ, որ գերեզմանաքարերը գրկած տեսակները չեն լուսավորվում….լուսավորվում են նրանցից դուրս եկած, մեռած բայց ապրել ձգտող Նրանք, որոնք ամեն գիշեր այցելում են իրենց կորած, կամ ավելի ճիշտ, կորսված տերերին ու պատմում են հերթական սերերի ու մեռած արվեստների իրական գոյության մասին….
Բայց դուք տարբեր եք մնացածից, Մադամ…..
Թեպետ դուք քայլում եք ու պետք եք ինչ-որ մարդկության փոքր մասսայի, բայց ես Ձեր մեջ չտեսա կենդանի ոչ մի շունչ…
Այո, դուք պիտանի չեք, Մադամ….Դուք ուղղակի պետք եք ինչ-որ մարդկության Կեղտոտ Մասսայի…
Դուք տարբեր եք բոլորից, Մադամ…
Դուք չունեք այն երկրորդ տեսակին Ձեր մեջ, որը պիտի ամեն օր ձեր քայլող դիակին նստեցնի մութ ու մելանխոլիկ մի սենյակում ու պատմի մեռած ու ապրող արվեստների մասին…
Ես եմ Ձեր երկրորդ Եսը, Մադամ…
Ու երկար փնտրելով ու չգտնելով Ձեր անպիտան գերեզմանը` ես փողոցներին ու մայթերին շաղ եմ տալիս իմ մտքերը հույս ունենալով, որ նրանք պիտի գտնեն Ձեզ….
Ես պատմում եմ Ձեզ իմ չգտած, մեռած ու չապրող Արվեստի մասին, որին փնտրում եմ ամեն փողոցի ու մայթի արանքում….
Օրիօ՜րդ….
Դուք պիտանի չե՛ք մարդկությանը…
Ու թե տեսակս այդքան հիմար գտնվեց Ձեր առաջ, որպեսզի Ձեր կենդանության օրոք կարողանա սովորեցնել ձեզ սիրել, ապա Ձեր անգերեզման մարմնին կսովորեցնի մայթերում գարեջրի շշի մեջ տաք֊տաք փաթաթված ինչ֊որ սեր փնտրելը….
Ես եմ Ձեր երկրորդ Եսը, Մադա՛մ….

Աղբյուրը ՝ Facebook.com

Ձեզ նույնպես կարող է դուր գալ