Դավիթ Խառատենց – «Դիրքերից՝ ՔԵԶ»

Կռվից չունեմ պատմելու ոչինչ, դու իմ թեման ես թե՛ փոսից դուրս, թե՛ փոսիս ներսում…
Թե քեզ ուղարկելու նամակի գոնե մի ճար ունենայի, նամակներիս լիությունից գիշերներդ կկորցնեիր…
Անգամ հարազատ թուղթ չունեմ ձեռքիս, որ պատմեմ իմ կյանքում ունեցած քո կարևորության մասին…
Քո մասին գրում եմ ափիս փաթաթած բինտի վրա, կրակածս արկերին տաք պահած արկղերի վրա, քո մասին գրում եմ երազներիս վրա, ու լուսաբացին ինձ բարևող պայթյունի ձայնից արթնացած ականջներս անունդ են միայն լսում…
Թե մի անգամ ասել եմ, որ սիրում եմ քեզ, հիմա հազար անգամ կրկնում եմ, որ պատերազմն էլ չհանեց քեզ իմ մտքից… Թե նամակ գրելու հնարավորություն ունենամ, կասեմ, որ քեզ հիմա եմ գտել ու գտնում եմ օրեցօր…

© Դավիթ Խառատենց

03.10.2020, Արցախ, առաջնագիծ

Ձեզ նույնպես կարող է դուր գալ