Դավիթ Խառատենց – «Հայրենիքն է՝ պատված բազում պարտված երազանքներով»

Պատերազմը անկեղծության, հավատարմության ու կյանք կոչվող փիլիսոփայության ամենամեծ սահմանումն է։
Պատերազմը նույն ինքը կյանքն է՝ պատված երազներով, պատված պարտված երազներով։
Այն սիրո սահմանափակումն է անսահմանության մեջ կամ անսահման սերն է՝ քողարկված սահմաններով։
Պատերազմը սիրո գաղջ վիճակն է, որը կանգնում է կոկորդիդ ու չես կարողանում հասկանալ, կու՞լ տաս այն, թե՞ փսխես։
Պատերազմը պարտված երազանքների միախառնումն է, այն երազանքների, որոնք լքում են քեզ, նվիրվում հողին ու թաղվում այնտեղ…. որոնք մնում են օդում ու ծանրացնում շնչելուդ կարողությունը։
Պատերազմը եռանդուն սերը գաղափար դարձնող միակ կամուրջն է։ Այն կապում է Հայրենիքը Սիրուն, Սերը՝ Հայրենիքին։
Այն չհրապարակված թեորեմն է խաղաղության։
Պատերազմը Հայրենիքն է՝ թաթախված սիրո մեջ,
Հայրենիքն է՝ պատված բազում պարտված երազանքներով։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ