Դավիթ Խառատենց – «Այնտեղ, որտեղ կարոտում են»

Այնտեղ, որտեղ կարոտում են, չկան վայրկյաններ ու ժամեր։
Այնտեղ, որտեղ կարոտում են, ժամանակը չափվում է սանտիմետրերով։
Այնտեղ, որտեղ ժամանակը քարանում է հիշողության մեջ, կտրվում են բառերը։
Մոռացության մատնված այս քաղաքում ամեն սանտիմետրի վրա մի հավերժացած բաժանում է թափառում ու քեզնից իմ ժամանակի գինն է պահանջում։ Նա թաղվում է անձրևափոսերի մեջ լցված կեղտաջրերում ու փորձում է նրանց պարզեցնել կարոտից ծնված կաթիլներով։

Այս քաղաքն իմ ու քո մաքրության կարիքն ունի։
Այստեղ կարոտում են….ու քարանում են… ու քարացնում են….

Ձեզ նույնպես կարող է դուր գալ