Դավիթ Խառատենց – «Էլի…»

Էլի…

_____

Գարունը թառամել է աչքերիս առաջ
Ու հառաչում է կարոտի թախծից։
Կարևոր չէ, թե ինչը մնաց մեզ,
Կորևոր է այն, թե ինչ թաղեցինք
գույների լացից

Սահմաններ չունեցող միայնությունից
Քամեցինք դանդաղ օրերը մեռնող,
Մահը գրկեցինք, խոսեցինք կյանքից,
Ու մնացինք մեր խլացած մայթերի
երազը մեռնող։

Հարբելն էլ չօգնեց, չունենք սպասող,
Մեր սպասումներն էլ վաղուց են մեռել,
Կյանքն է, որ քթին մի օղակ կախած
Փորձում է խոստացված Հույսի գագաթին
ուղեկցորդ լինել։

Բայց ցեխոտ է անգամ կերակուրը մեր,
Ցեխոտ է կյանքը զարդերով պատված։
Գարունը դադարել է գույներ նկարել
Ու կյանք քարոզել մեր գրոշների
ժանգից ծանրացած։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ