Դավիթ Ֆահրադյան – «Շա՛խ Ձեզ պարոն… Եվ մատ…»

Ի՞նչ եմ գտել քո մեջ…
Չեմ հասկանում,
Յուրահատուկ ոչի՜նչ,
Ոչինչ, իրականում…
Մնացածի նման
Դու էլ ես սիրունիկ,
Մի քիչ կարմիր այտեր,
Աչքերը զույգ երկինք…
Մի քիչ երկար մազեր,
Մերկ ուսերը ծածկող,
Մի թիզ էլ կարճ շորիկ,
Ծնկերով աչք ծակող…
Հա նման ես կարծես,
Բոլոր ուրիշներին,
Բայց ինչու՝ չգիտեմ,
Միայն դու ես կպել,
Իմ տողերին…
Սեր իմ…
Մի քիչ երկար հնչեց
Կարճ սիրո համեմատ…
Ի՞նչ եմ գտել քո մեջ…
– Շա՛խ Ձեզ պարոն… Եվ մատ…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ