Երկու սիրահար խոսում էին.
-Բա որ Փարիզում,
Փարիզում սիրեինք,
ՈՒ վերջին անգամ
Համբուրվեինք այսպես
Էյֆելյանի տակ…

-Իսկ ես Ռիոյում կուզեի,
Ռիոյում ապրեինք,
ՈՒ քեզ համբուրեի
Վերջին անգամ հենց
Փրկչի գերհսկա արձանի տակ…

-Կամ էլ լինեինք լուսնի վրա,
Մի կողմ շպրտեի հսկա համազգեստն
Ու քեզ համբուրեի վերջին անգամ,
Աստղերի մոմե լույսերի տակ…

Երկու սիրահար խոսում էին,
Շուրթերին նրանց համբույրն էր տաք,
Բայց վաղուց արդեն փոսում էին…
Վարդերի ճերմակ պսակների տակ…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ