Դասական բիսկվիթ

Բաղադրիչներ

  • շաքարավազ- 180 գր
  • ալյուր – 150 գր
  • ձու – 4 հատ
  • վանիլին – 1 պտղունց

Պատրաստման եղանակը

  1. Սպիտակուցները դեղնուցներից առանձնացնում ենք։
    Հարիչով սպիտակուցներն ամենացածր արագության տակ հարում ենք։ Դանդաղ, գդալ առ գդալ, ավելացնում ենք շաքարավազն ու վանիլինը։ Հարում ենք մինչև պինդ փրփուր ստանանք (8-15 րոպե)։
  2. Երբ սպիտակուցային զանգվածը սպիտակի և խտանա, շարունակելով հարելը, գդալ առ գդալ կավելացնենք դեղնուցները։
  3. Ալյուրը մաղում ենք, hարիչն անջատում ենք և ալյուրը աստիճանաբար լցնում ենք սպիտակուցային զանգվածի մեջ` գդալով զգուշորեն վերից-վար շարժումներով խառնելով։
  4. Բիսկվիթը 20-25 րոպեով տեղափոխում ենք մինչև 190-200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։

Ահա և վերջ😊

Աղբյուր՝ cooks.am

Ձեզ նույնպես կարող է դուր գալ