Հանճարն, ով չէր վճարում ռեստորանի հաշիվը։ Սալվադոր Դալի

Կատալոնիայի հանհրահայտ զավակը՝ Սալվադոր Դալին, անկասկած հանճար էր, ով պարզապես պաշտում էր փողը, թանկարժեք հագուստը և համեղ ճաշատեսակները։

Ասում են, որ հենց նրա չափից դուրս սերը փողի նկատմամբ նրան դրդել է մշակել իր կարողությունը անձեռնմխելի պահելու տարօրինակ եղանակներ։ Ինչ խոսք, Դալիի երևակայություն անասելի հարուստ էր։

Իր կյանքի վերջին տարիներին Դալին գրեթե երբեք չէր վճարում իր ռեստորանի հաշիվը։ Ո՛չ, նա չէր խուսափում այն վճարելուց, նա պարզապես դիմում էր խորամանկության։ Ամեն անգամ, երբ Դալին և իր ընկերները ճաշում էին որևէ թանկարժեք ռեստորանում, նա խնդրում էր հաշիվը և չէկ էր ստորագրում։ Բայց չեկի հակառակ կողմին Դալին սկսում էր նկարել։

Դե իհարկե, ով կկանխիկացներ իր պես հանճարի նկարազարդած չեկը։ Դալին անշուշտ գիտեր, որ ռեստորանի սեփականատերը չեկը չի կանխիկացնի։ Փոխարենը նա կպահպանի այն, կդնի գեղեցիկ  շրջանակի մեջ և կկախի ռեստորանի ամենաերևացող անկյունում։ Ախր դա հենց Դալին է նկարել․․․

James Melville 🌸 on Twitter: "Artist Salvador Dalí would often avoid paying for drinks and meals in bars or restaurants by drawing on the cheques, making them priceless works of art and

Եկեք փաստենք՝ Դալիի համար դա շահավետ գործարք էր. նրա չեկերը երբեք բանկ չէին վերադառնում կանխիկացնելու համար, և նա վայելում էր հիանալի ճաշերը իր բոլոր ընկերների հետ:

Ա՜խ այդ հանճարները․․․

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ