
Դաղձը հրաշալի է ոչ միայն խոհանոցում, այլև իր բուժական հատկություններով է անփոխարինելի: Դեռևս հին ժամանակներում էին այն գործածում` հավատալով, դրա հզորությանն ու նույիսկ անվանում էին այն «երկարակցության խոտ»:
Դժվար է դաղձի բոլոր օգտակար հատկությունները թվարկել, սակայն մի քանիսը կարելի է նշել.
Դաղձը բարելավում է մարսողությունը, դրա համար պետք է դաղձով թեյ խմել բացում է ախորժակը, դրական ազդում մարսողության վրա ու նպաստում ստամոքսահյութի թթվայնության նվազեցմանը:
Վերացնում է թոքերի հետ կապված խնդիրները. շատ օգտակար է դաղձի յուղը, որը պարունակում է մենթոլ (օգնում է դժվարացած շնչառության ժամանակ):
Իջեցնում է ճնշումը` կալիումի պարունակության շնորհիվ:
Բարելավում է բերանի խոռոչի առողջությունը.վերացնում է վատ հոտը և ոչ միայն. ոչնչացնոմ է կարիես առաջացնող բակտերիաները: Հենց դրա է համար է, որ ատամի մածուկներում դաղձի խտանյութ են կիրառում:
Անցկացնում է մկանային ցավը. մկանները թուլացնելու համար կարելի է մեկ բաժակ ծովաղին ավելացնել 1/3 ձիթայուղ ու 6-8 կաթիլ դաղձի եթերայուղ: Խնդրահարույց հատվածը այդ խառնուրդով մերսել 5-10 րպե, ապա լվանալ:
Սրտխառնուքի պարագայում անգամ դաղձի հոտը կարող է օգնել:
Մեկ բաժակ թեյը նվազեցնում է սթրեսը, վերացնում դեպրեսիան:
Դաղձի տերևների բույրը դրական է ազդում մտավոր ունակությունների ու նաև հիշողության բարելավման վրա:
Դաղձի հակացուցումները շատ քիչ են. Խորհուրդ չի տրվում դաղձի թեյ ու թուրմ, ինչպես նաև այլ միջոցներ օգտագործել արյան ցածր ճնշում, այրոցքի հակում ու երիկամների խնդիր ունեցողներին:
Դաղձից ալերգիայի դեպքեր էլ հազվադեպեն լինում:
Հիմա դաղձի սեզոնն է ու կարելի է խոհանոցում այդ ոչ թանկ խոտաբույսի պաշար ամբարել, որը նաև կարելի է հավասարապես գործածել բուժական նպատակով:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0