Առաջին ֆուտբոլիստը,ով վաստակել է ավելի քան 1 միլիարդ դոլար

Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն առաջինն է, ով վաստակել է ավելի քան 1 միլիարդ դոլար( 885 միլիոն եվրո):

35 ամյա ֆուտբոլիստը առաջին մարզիկը չէ, ով վաստակել է ավելի քան  1 միլիարդ դոլար, սակայն նա առաջինն է, ով հենց թիմում խաղալու ընթացքում է հատել եկամուտի այդ շեմը:
Ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա վաստակել է 650 միլիոն դոլար, որը 2022 թվականին՝ իտալական ֆուտբոլային թիմի հետ կնքված պայմանագրի ժամկետը լրանալուն պես, կդառնա 765 միլիոն դոլար: Իսկ եկամտի մնացած մասը Կրիշտիանու Ռոնալդուն ձեռք է բերել իր հայտնիության շնորհիվ:
2016 թվականին նա ցմահ պայմանագիր է կնքել Nike բրենդի հետ, համաձայն որի ընկերությունը պարտավոր է ամեն տարի ֆուտբոլիստին վճարել 20 միլիոն դոլար:
Նա նաև ունի իր սեփական բրենդը՝ CR7, որի եկամուտը կազմում է ֆուտբոլիստի տարեկան եկամտի մեկ քառորդ մասը:
Չորս երեխաների հայրը հայտնի է նաև սոցիալական կայքերում. ինստագրամում նրան հետևում է ավելի քան 200 միլիոն մարդ:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ