Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • Ճանաչիր ինձ – Մարգարիտա Հովակիմյան

  • Երիտասարդ գրողների ընտանիք

  • Անա Մարիա -«Անվերնագիր»

  • Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

ԿրթականՏՏ ոլորտ
Գլխավոր›Կրթական›Cribby` առաջին խելացի օրորոցը

Cribby` առաջին խելացի օրորոցը

Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
01/13/2020
2496
0
Share:

Ծնողների կենցաղն ավելի հեշտացնելու և անհրաժեշտության դեպքում երեխային հեռակա հետևելու համար երիտասարդները ստեղծել են առաջին խելացի օրորոցը՝ Cribby-ն։ Այս փայտե օրորոցն ունի կշեռք, ներկառուցված տեսախցիկ, բարձրախոս, սենյակի խոնավության, օդի ջերմաստիճանի, լույսի վերահսկման սենսորներ և տարբեր ժողովուրդների օրորոցայիններ՝ երեխային քնեցնելու համար։

Այս բոլոր սարքավորումները հնարավոր է առանձին-առանձին ձեռք բերել, սակայն Cribby-ն հեշտացնում է ծնողների՝ ինչ-որ սարքեր փնտրելու, հարմար գնով գտնելու, պատվիրելու և բոլորը տարբեր մեթոդներով համակարգելու գործընթացն ու առաջարկում այդ ամենը մեկ տեղում ունենալու և սմարթֆոնով հեշտ կառավարելու հնարավորություն։

Ստարտափի հեղինակ Գոռ Շահբազյանը զբաղվում է արդյունաբերական դիզայնով ու 2014 թվականից ունի մանկական կահույքի սեփական արտադրությունը։ Կահույքը պատրաստում են ժամանակի ընթացքում մոռացված ավանդական տեխնոլոգիաներով, ու պատում բնական փայտանյութով, մեղրամոմով ու բուսական յուղերով։ Մշտապես ուսումնասիրելով շուկան՝ Գոռն ու ընկերները որոշեցին տարբեր մասնագետներով միանալ, միության պես մի բան ստեղծել ու անհրաժեշտության դեպքում միավորվել և շղթայական աշխատել՝ նոր արտադրանք մտածելու համար։ Հենց այս շրջանակում էլ որոշեցին զարգացնել  Cribby-ի միտքը։ Գրեթե չորս տարի ժամանակ առ ժամանակ աշխատել են նախագիծն իրականացնելու շուրջ, սակայն վերջին  8-9 ամսում են կարողացել ներդնել հնարավոր ռեսուրսները, ավելի ինտենսիվ աշխատել ու ահա արդեն  ներկայացնել օրորոցի նախատիպը։ Նախագծի արտ-տնօրենը Սերգեյ Նավասարդյանն է, իսկ ծրագրավորմամբ զբաղվում են Աշոտ Գասպարյանն ու Մհեր Սարգսյանը։ Օրորոցը դեռ պատրաստ չէ վաճառքի, բայց այն որոշեցին ներկայացնել մարդկանց՝ հնարավոր արձագանքը հասկանալու, ըստ պահանջի ինչ-որ բաներ վերանայելու և ֆինանսավորման հաջորդ փուլն ավելի ճիշտ պատկերացնելու համար։

Օրորոցը լուծում է ծնողների համար ամենակարևոր խնդիրներից մեկը՝ նրանք ունենում են երեխային ցանկացած պահի հեշտ ու հարմար կշռելու հնարավորություն։ Օրորոցը ձեռք բերելուց հետո ծնողները համացանցի միջոցով միանում են ամպային համակարգին ու ստանում տեղեկություն երեխայի ու միջավայրի մասին, ինչպես նաև հաղորդակցվում նրա հետ։ Ամպին կարելի է միաժամանակ մի քանի սարքավորմամբ միանալ՝ նկատի ունենալով, որ ամպում հավաքագրված տեղեկության անվտանգությունն ապահովված է։ Ծնողը նախապես նշում է, թե որ դեպքերում ծանուցում ստանա, ու հրահանգների համաձայն (օրինակ` նախատեսվածից ավելի ցածր է ջերմաստիճանը կամ ավելի շատ է լուսավորությունը)` ծնողը ստանում է ծանուցում։ Ծնողը տեղեկանում է նաև, թե երբ է արթնանում երեխան կամ որ պահին է ավելի անհանգիստ։ Այսինքն՝ երբ ծնողն աշխատանքի է կամ տան մյուս սենյակում, այս օրորոցը վերականգնում է հնարավոր կապն ու թույլ տալիս արագ արձագանքել անհրաժեշտ փոփոխություններին։

Ծնողն ունի նաև երեխայի համար օրորոցային հեռակա միացնելու հնարավորություն։ Ստարտափի հեղինակները նպատակ ունեն հավաքել բոլոր երկրներին հատուկ օրորոցայիններն ու երեխային փոքրուց հաղորդակից դարձնել տարբեր մշակույթներին։ Հիմա ներկայացնում են 9 տարբեր օրորոցայիններ, որոնք մշակել են «ԳՈՂԹ» բենդ-նախագծի ազգային փողային նվագարանների վարպետ Հայկ Կարապետյանն ու ԹՈՒՄՈ ուսանող Աննա Մեջլումյանը։

Հիմա օրորոցը ծանուցումներն ուղարկում է միայն համապատասխան ցուցումների համաձայն, սակայն Գոռի խոսքերով՝ նախատեսում են, որ մոտ ապագայում համակարգը կաշխատի արհեստական բանականության հիման վրա՝ կվերլուծի հնարավոր տվյալներն ու արդեն կկարողանա որոշել, օրինակ, երբ միանա տեսախցիկն ու ինչ-որ կադրեր ֆիքսի կամ կկարողանա հաղորդել երեխայի տրամադրությունը։

Պլանավորում են նաև լազերային համակարգով կամ հատուկ ջերմային տեսախցիկներով օրվա ընթացքում չափել երեխայի մարմնի ջերմաստիճանը։ Այսինքն՝ երբ երեխան լինի օրորոցում ու նրա ջերմությունը բարձրանա, ապա ծնողները կկարողանան միանգամից տեղեկանալ հեռախոսի միջոցով։ Այս ամբողջ տեղեկությունը կպահպանվի ամպային համակարգում ու անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի կիսել բժշկի հետ։

Շատ կարևորվում է տվյալների հավաքագրումը։ Հավանական է, որ հետագայում այդ տվյալները, իհարկե, միայն ծնողի համաձայնության դեպքում, կարող են օգտագործվել որպես` երեխայի վարքագիծը իրական ժամանակում ուսումնասիրելու լավ հնարավորություն։ Գուցե մի օր այդ վերլուծությունները հենց համակարգն էլ կարողանա տրամադրել։

Արհեստական բանականության շնորհիվ նաև օրորոցը կաշխատի «sleep mode»-ով՝ այսինքն՝ կակտիվանա միայն անհրաժեշտության դեպքում, կխնայի էներգիա ու մարտկոցները փոխելու անհրաժեշտությունը կնվազի։

Աղբյուր  `  hetq.am

ԹեգերՍտարտափՏՏ
Նախորդ հոդվածը

Լուիզա Աբգարյան – «Երևի տաք ...

Հաջորդ հոդվածը

Էրիկ Եղինյան – «Մտքերի հեղեղման մեջ»

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • ԱշխարհՏՏ ոլորտ

    Twitter-ը կթեստավորի թվիթների պատասխանների սահմանափակման գործառույթը

    01/09/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ԿրթականՏՏ ոլորտ

    Startup Club-ը վերսկսում է իր դասընթացների նոր փուլը

    09/28/2019
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ԱշխարհՀետաքրքիրՏՏ ոլորտ

    iPhone 12. վերլուծություն

    01/20/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ԿրթականՏՏ ոլորտ

    WICASTR` բովանդակության տարածում՝ առանց ինտերնետ կապի

    01/11/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • Apple TV+
    ԿրթականՏՏ ոլորտ

    Apple-ն ավելի քան 6 մլրդ դոլար Է ծախսել իր սթրիմինգային ծառայության համար. FT

    08/20/2019
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ԿրթականՏՏ ոլորտ

    Շուտով հնարավոր կլինի հեռախոսի միջոցով հասկանալ ժեստերի լեզուն, ինչպե՞ս

    08/23/2019
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան

Ձեզ կհետաքրքրի

  • ՏՏ ոլորտ

    Իլոն Մասկը կոչ է անում չօգտվել Facebook-ից

  • ԱշխարհՀետաքրքիր

    Հազարավոր աղջիկներ են հայտավորվել ճապոնացի միլիարդատեր Մաեձավայի սիրեցյալը դառնալու համար

Գիրք

Book Cover: Տասնմեկ րոպե - Պաուլո  Կոելյո

Տասնմեկ րոպե - Պաուլո Կոելյո

Լրահոս

  • 02/21/2021

    Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • 02/21/2021

    ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • 02/21/2021

    Ճանաչիր ինձ – Մարգարիտա Հովակիմյան

  • 02/17/2021

    Երիտասարդ գրողների ընտանիք

  • 02/17/2021

    Անա Մարիա -«Անվերնագիր»

  • 02/15/2021

    Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • 02/14/2021

    Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • 02/08/2021

    Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • 02/06/2021

    Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • 02/05/2021

    Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

  • 02/03/2021

    Համավարակը բացի պրոբլեմներ ստեղծելուց նաև նոր հնարավորություններ ցույց տվեց մեզ / Գարիկ Աղասյան

  • 01/29/2021

    Արման Սարգսյան – «Մեր հայրենի՞ք …»

  • 01/24/2021

    Պարույր Սեվակին

  • 01/24/2021

    Թղթի արտադրությունից մինչև սահմանապահ շների բուծում. Չարենցավանում նոր արտադրամաս` 1000 աշխատատեղով

  • 01/24/2021

    Լուսիկ – «ՄիՕրինակ կարոտ»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Վիճակագրություն

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Մենք օգտագործում ենք «Cookie»-ներ, այցելությունները վերլուծելու և կայքի աշխատանքը բարելավելու համար:
Լավ Ավելին
Privacy & Cookies Policy

Privacy Overview

This website uses cookies to improve your experience while you navigate through the website. Out of these cookies, the cookies that are categorized as necessary are stored on your browser as they are essential for the working of basic functionalities of the website. We also use third-party cookies that help us analyze and understand how you use this website. These cookies will be stored in your browser only with your consent. You also have the option to opt-out of these cookies. But opting out of some of these cookies may have an effect on your browsing experience.
Necessary
Always Enabled

A platform for everyone

SAVE & ACCEPT