
Վրաստանում, Թուրքիայում և Ադրբեջանում արձանագրվել են կորոնավիրուսի կասկածելի դեպքեր:
Չինական Վուհանում այս պահի տվյալներով՝ Վրաստանի 5 քաղաքացի կա։ Վրաստանը հայտարարել է կորոնավիրուսի հետ կապված արտակարգ միջոցառումների մասին, երկրի օդանավակայաններում ստուգվում են բոլոր ուղևորները։ Հիշեցնենք՝ նախօրեին հայտարարվեց, որ չեղարկվում են Վրաստան-Չինաստան ուղիղ չվերթները՝ անհայտ ժամկետով։
Այս պահին ընթանում են հետազոտական աշխատանքներ:

Այս մասին հայտնում է AliQ.ge լրատվական կայքը:
Իսկ Ադրբեջանում իշխանությունները հերքում են այն փաստը, որ Ադրբեջանում Կորոնավիրուս է հայտնաբերվել։

«Առաջարկվող բուժհաստատությունները ստեղծել են անհրաժեշտ պայմաններ վիրուսը հայտնաբերելու համար : կենտրոնական շրջանային հիվանդանոցները հատուկ բաժանմունքներ են ստեղծում հիվանդների համար։ Անհրաժեշտ դեղորայքի և այլ պարագաների տրամադրումը բարձր մակարդակի վրա են»։
Թուրքական dailysabah.com կայքը հայտնում է․

Չինաստանում վարակից զոհերի թիվը, ըստ վերջին տվյալների՝ հասել է 106-ի։ Վարակվածների թիվն անցել է 4500-ից։
Հիշեցնենք՝ ընդամենը մեկ օր առաջ հաղորդվում էր 80 մահվան ու 2700 վարակի դեպքի մասին։