Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • ԳՕԳՕ – «Անվերնագիր»

  • Ճանաչիր ինձ – Մարգարիտա Հովակիմյան

  • Երիտասարդ գրողների ընտանիք

  • Անա Մարիա -«Անվերնագիր»

  • Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

Աշխարհ
Գլխավոր›Աշխարհ›Կորոնավիրուս․ Բիլլ Գեյթսը դավադրության տեսությունների և լուրերի կենտրոնում(Լե Մոնդ, Ֆրանսիա)

Կորոնավիրուս․ Բիլլ Գեյթսը դավադրության տեսությունների և լուրերի կենտրոնում(Լե Մոնդ, Ֆրանսիա)

Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
04/16/2020
1732
0
Share:

Չինաստանում և այլ երկրներում նոր՝ կորոնավիրուս 2019-nCov-ի   բռնկումից ի վեր, հայտնվեցին դավադրությունների մի շարք լուրեր և տեսություններ Բիլլ Գեյթսի, մասնավորապես նրա բարեգործական ֆոնդի շուրջ, որը նա հիմնադրել էր կնոջ՝ Մելինդայի հետ 2000-ականների սկզբին։

 

Շնորհիվ Microsoft-ի հիմնադրի ահռելի մեծ կարողության ընկերությունը ֆինանսավորում է բազմաթիվ ծրագրեր բժշկական հետազոտությունների ոլորտում, ինչպես նաև  ներդրումներ է կատարում պատվաստանյութերի հասանելիությունն ամբողջ աշխարհում ընդլայնելու ուղղությամբ: Բացի այդ, հունվարի 26-ին  Բիլլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը հայտարարեց Չինաստանին և Աֆրիկային  որպես օգնություն 10 միլիոն դոլար հատկացնելու մտադրության մասին, որը կօգնի պայքարել 2019-nCov– ի տարածման դեմ:

 

Կայքերի և բլոգերի մեծ մասը, որոնք գրում են այդ տեսությունների մասին, նախկինում արդեն հայտնի են դարձել կեղծ լուրերի և բամբասանքների տարածմամբ։ Մի քանիսը, նույնիսկ պատկանում են պատվաստանյութերի դեմ հանդես եկող ակտիվիստներին։ Ամենամեծ հայտնիությամբ հանդես են գալիս երեք կեղծ լուրերը, որոնք վերաբերում են Բիլ Գեյթսի գլխավորությամբ միլիարդատերերի դավադրությանը՝ մոլորակի բնակչությունը կրճատելու համար։

 

1․ Գեյթսի հիմնադրամը կազմակերպե՞լ է կորոնավիրուսային համաճարակի մոդելավորում 2019-ի վերջին

 

Սա ամենաակտիվ տարածվող լուրերից մեկն է։ Ինչպես գրում են մի շարք կայքեր, Գեյթսի հիմնադրամը կանխատեսել էր  2019-nCov համաճարակը։ «Հոկտեմբերի 18-ին Գեյթսի հիմնադրամը, Ջոն Հոփկինս Բլումբերգի հանրային առողջության դպրոցը և Համաշխարհային տնտեսական ֆորումը  Նյու Յորքում անցկացրել են մի միջոցառում, որի ընթացքում քաղաքական առաջնորդները, բիզնեսի ղեկավարները և առողջապահության ներկայացուցիչները միասին աշխատել են կորոնավիրուսի համաճարակի մոդելավորման վրա»:

 

Այս պնդումը հնչեցվեց մի քանի կայքերի կողմից, մասնավորապես Wikistrike և Nouvel Ordre mondial.

 

 

Ինչու դա այդպես չէ

 

Ջոն Հոփկինսի կենտրոնը միջազգային բժշկական ՀԿ է, որի նպատակն է «պաշտպանել հասարակությունը համաճարակներից»: Այն իրականացնում է հետազոտություններ, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ կառավարության մասնավոր բարերարների կողմից, ինչպիսիք են Բիլ և Մելինդա Գեյթսերը։

 

Բախվելով մեղադրանքների հոսքին, հունվարի 25-ին կենտրոնը պաշտոնական մամլո հաղորդագրություն տարածեց։ Այն հաստատեց, որ համաճարակը մոդելավորվել է 2019 թվականի հոկտեմբերին Բիլ և Մելինդա Գեյթսերի և Համաշխարհային տնտեսական ֆորումի հետ համատեղ։ Քննարկվող սցենարը վերաբերում էր համաճարակին, որը էպիկենտրոնը Բրազիլիան էր, և որի զոհերի թիվը հասնում էր 65 միլիոն մարդու ամբողջ աշխարհում։

 

ՀԿ-ում հաստատում են, որ միջոցառումը կանխատեսում չէր, և որ խոսքը գնում էր «հորինված կորոնավիրուսային համաճարակի» մասին: Բացի այդ, վիրուսի հնարավոր հետևանքները մոդելավորելու համար օգտագործվող տվյալները նման չեն nCoV-2019- ին:

 

Կորոնավիրուսները իրենցից ներկայացնում են վիրուսների մի ամբողջ խումբ։ Վիրուսը, որը հայտնվեց Չինաստանում 2019 թվականի դեկտեմբերին, հանդիսանում է SRAS-CoV մերձավոր ազգականը, որը տարածված էր 2002-2003 թվականներին։ Այստեղից էլ նրա անունը 2019-nCov, այսինքն «2019-ի նոր կորոնավիրուս»: Վերջապես, Ջոն Հոփկինսի կենտրոնը շեշտում է, որ նա չի կանխատեսել,  որ կորոնավիրուսի համաճարակը կսպանի «կսպանի 65 միլիոն մարդու»:

 

Այսպիսով, սխալ և անարդարացի կլինի պնդել, որ Բիլլ և Մելինդա Գեյթսերը կանխատեսել էին համաճարակ և միլիոնավոր զոհեր։ Խոսքը գնում էր մոդելավորման մասին, ոչ թե կանխատեսման։

 

  1. «Գեյթս» հիմնադրամը ֆինանսավորեց «խմբին, որն ունի մահացու վիրուսի արտոնագիր»:

 

Բազմաթիվ հրապարակումներում երկրորդ «անհանգստացնող» առիթը վերաբերում է Բիլլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամի և Պիրբրայթ ինստիտուտի միջև ենթադրյալ կապի բացահայտմանը։ Այն «արտոնագիր է ներկայացրել կենդանի կորոնավիրուսի համար, որը հաստատվել է 2018 թվականի նոյեմբերի 20-ին»:  «Կասկածելի կերպով, Պիրբրայթ ինստիտուտի հիմնական ներդրողներից մեկը Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամն է»:

 

Հեղինակները ակնարկում են, որ դա ոչ մի դեպքում պատահականություն չէ, և որ հետո ապագա  հիմնադրամը դիմել է ինստիտուտին՝ համաճարակի մասին կանխատեսումից կորոնավիրուսային արտոնագիրը ֆինանսավորելու համար։

 

Ինչո՞ւ է սա խաբուսիկ մոտեցում

 

Փիրբրայթ ինստիտուտը բրիտանական հետազոտական կենտրոն է, որը հայտնի է դարձել համաճարակաբանության ոլորտում իր հետազոտություններով։ Ինչպես Ջոն Հոփկինսի կենտրոնը, նա նույնպես ստիպված եղավ հունվարի 24-ին մամլո հաղորդագրություն տարածել, որպեսզի արձագանքեր «ապատեղեկատվությանը սոցիալական ցանցերում, որոնք շրջապատում են ինստիտուտը և նրա աշխատանքը»:

 

Նախ և առաջ, ինստիտուտը նշեց, որ իրոք անցկացնում է հետազոտություններ կորոնավիրուսի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, խոսքը գնում է կենդանիների կորոնավիրոսի՝ թռչնային բրոնֆիտի մասին։ «Փիրբրայթը ներկայումս չի աշխատում մարդկային կորոնավիրուսների հետ», – նշում է նա: – Ինստիտուտին  պատկանող թիվ 10130701 արտոնագիրը, որը վերաբերում է կորոնավիրուսային թույլ ձևի մշակման հետ, որը, հնարավոր է, օգտագործվի որպես պատվաստանյութ թռչունների և այլ կենդանիների շնչառական հիվանդությունների կանխարգելման համար։ Մենք դեռ չենք պատրաստել պատվաստանյութ, բայց հետազոտություններ շարունակվում են»:

 

Այսպիսով, 2015 թվականին թողարկված արտոնագիրը, որին հղում են կատարում որոշ կայքեր, չի հանդիսանում մարդուն վարակելու ունակ կորոնավիրուսային շտամ։ Բացի այդ, Փիրբրայթ ինստիտուտում պնդում են, որ Բիլլ և Մելինդա Գեյթսերը չեն ֆինանսավորել այդ արտոնագիրը, այլ ներդրումներ են կատարել աշխատանքի այլ ոլորտներում, ինչպիսիք են անասնական հիվանդությունների և կենդանիների իմունոլոգիայի հետազոտությունները: Այլ կերպ ասած, պնդումը առ այն, որ «Գեյթս հիմնադրամը ֆինանսավորել է կորոնավիրուսային արտոնագիր ունեցող հաստատություն», չի համապատասխանում իրականությանը։ Հիմնադրամը չի ֆինանսավորել արտոնագիրը, իսկ կորոնավիրուսը ոչ մի կապ չունի 2019-nCov-ի հետ։

 

  1. Բիլ Գեյթսը ասում է. «Պատվաստանյութերը աշխարհի բնակչության նվազեցման բանալին են»:

 

«Մայքրոսոֆթ» ընկերության հիմնադրի մասին ևս մեկ լուր է վայելում որոշ հայտնիություն: Մի հոդվածում Գեյթսին մեղադրում են պատվաստանյութերի մասին ցնցող խոսք ասելու մեջ․ «TED- ում մեկ ամոթալի ելույթի ժամանակ Գեյթսը նշել է, որ պատվաստանյութերը աշխարհի բնակչության նվազեցման բանալին են: Եվ կա՞ ավելի լավ միջոց, քան արտոնագրված կորոնավիրուսները զանգվածներին հանձնելը, իսկ հետո նրանց դեմ արտոնագրված պատվաստանյութ առաջարկելը »:

 

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը մեկնաբանել է սա հետևյալ անորոշ պատմությամբ․ «Բիլ Գեյթսը խոսեց այս մասին TED գիտաժողովում և երկու անգամ.« Եթե պատվաստանյութերի հետ ամեն ինչ ստացվի, ապա բնակչությունը հնարավոր կլինի կրճատել 10-15% -ով »:

 

Ինչու դա ճիշտ չէ

 

Բիլլ Գեյթսը իրոք մասնակցել է TED կոնֆերանսին 2010-ին և մասնավորապես խոսել կլիմայական խնդիրների և իր հիմնադրամի աշխատանքների մասին։ Հատվածները նրա ելույթից խմբագրվել են և չեն համապատասխանում նրան, ինչ իրականում ասում էր միլիարդատեր բարերարը։

 

Իրականում նա ասել է․ «Այսօր աշխարհում կա 6,8 միլիարդ մարդ: Մենք, հավանական է, կհասնենք 9 միլիարդի: Հաշվի առնելով նոր պատվաստանյութերի, բժշկական ծառայությունների և ծնելիության վերահսկման շատ լավ արդյունքները, ամեն ինչ, հավանաբար, կստացվի նվազեցնել 10-15% -ով, բայց աճի գործոնը ամեն դեպքում կմնա 1.3-ի սահմաններում »:

 

Երբ Բիլլ Գեյթսը խոսում է 10-15 % նվազեցման մասին, նա նկատի ունի ոչ թե բնակչությունը, այլ նրա աճը, քանի որ այն չափազանց մեծ է (1,3 գործոն նշանակում է 30% աճ):

 

Ինտերնետում տարածվում է նաև 2011-ին իր CNN- ի հարցազրույցից մի տեսանյութ, որի ընթացքում նա, իբր, պնդում է, որ «պատվաստանյութերը բնակչության նվազեցման լավագույն լուծումն են»: Իրականում նրա խոսքերը աղավաղվել էին: Խոսքը չէր գնում պասվաստանյութերը «սպանության» կամ «ստերիլիզացման» համար օգտագործելու մասին, այլ ճիշտ ընդհակառակը։

 

Բիլլ Գեյթսը բազմիցս ասել է, որ, նրա կարծիքով, պատվաստումների պատճառով երեխաների մահացության անկումը կարող է դանդաղեցնել աշխարհում ժողովրդագրական աճը: Նա կարծում է, որ ապագայում առաջընթացը թույլ կտա ծնողներին ավելի քիչ երեխաներ ունենալ, եթե վստահ լինեն, որ նրանք առողջ կլինեն: Սա պետք է հանգեցնի աշխարհի բնակչության աճի նվազմանը։

 

Լավ մշակված սցենարներ

 

Դավադրություններ տարածող կայքերն ու բլոգերը տարածում էին կեղծ լուրեր Բիլ Գեյթսի մասին կորոնավիրուսային համաճարակից շատ առաջ։ «Նույնպիսի լուրեր շրջանառվում էին Զիկի համաճարակի և պոլիոզի պատվաստման լայնածավալ  արշավների ժամանակ․ նրան մեղադրում էին աֆրիկյան բնակչությանը պատվաստանյութերի միջոցով վարակելու մտադրության մեջ», – նշում է Առողջապահության Բարձրագույն դպրոցից սոցիոլոգ Ժոսելին Ռոդը։

 

Նա հետազոտել է պատվաստանյութերի ոլորտում ապատեղեկատվությունը և ասում, որ սա սովորական պատմություն է․ «Կան լավ մշակված սցենարներ, որոնք կրկնվում են համաճարակից համաճարակ: Նրանցում մենք տեսնում ենք գրեթե միևնույն մեթոդները և մասնակիցներին»: Նրա խոսքով ՝ Microsoft- ի հիմնադիրը հարմար թիրախ է, քանի որ նրա դերը ՝ որպես միլիարդատեր բարերար, որը զբաղվում է պատվաստումների հարցերով, բնականաբար, կասկածներ է հարուցում։

 

«Նա հարուստ մարդու նախատիպն է, որը կարող է մասնակցել «ստվերային կառավարությանը»: Դավադրության բոլոր տեսություններում մենք տեսնում ենք շատ ազդեցիկ մարդիկ, ովքեր գաղտնի լուծում են աշխարհի գործերը»:

 

Խնդիրն այն է, որ ինտերնետում տարածվող ֆեյքերը ազդում են առողջապահության ոլորտում քաղաքականության վրա։ Սոցիոլոգը կատարել է հետազոտություն 2009 թվականին, երբ հայտնվեց H1N1 գրիպը։ «Մենք որոշեցինք հետաքրքրվել, թե ինչ հետևանքների կարող են բերել դավադրության տեսությունները, և ցույց տվեցինք կապը իրավիճակի դավադրաբանական հայացքներին աջակցելու և պետական ​​մարմինների կողմից առաջարկված կանխարգելիչ միջոցառումների ձեռնպահ մնալու միջև»։

 

Այս փաստը հետագայում հաստատվեց նաև այլ գիտական ​​աշխատություններով, և հիմնավորված հարցերի շրջանում կեղծ լուրերի քանակի աճը հուշում է, որ պատվաստումներին դեմ արտահայտվողների դիրքերն այսօր էլ դեռ ուժեղ են:

ԹեգերcoronaviruscovcovidԲիլլ ԳեյթսԿորոնավիրուս
Նախորդ հոդվածը

Հայկ Մկրտչյան – «ՓԱՍՏ բառի բացատրությունը»

Հաջորդ հոդվածը

Ինձ մոտիվացնում է վախը / Անաստասիա Հարությունյան

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • ԱշխարհԱռողջապահությունԳիտական

    Հայտնաբերվել է կորոնավիրուսը 25 վայրկյանում ոչնչացնելու միջոցը

    07/11/2020
    Հեղինակ՝ Սվետա Խաչատրյան
  • ՏՏ ոլորտ

    Չինաստանը կարող է աշխարհում առաջինն ամբողջությամբ հրաժարվել կանխիկից

    07/03/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
  • ԱշխարհՀետաքրքիր

    Հետաքրքիրը Բիլլ Գեյթսի մասին

    06/06/2020
    Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան
  • ՏՏ ոլորտ

    Դեմքի ճանաչման ծառայությունները կարող են օգտագործել ձեր դիմակավորված սելֆին՝ ալգորիթմների ուսուցման համար

    07/03/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
  • ԱշխարհԱռողջապահությունՀետաքրքիր

    Կորոնավիրուսը տարածվում է` խլելով մոտ 1800 մարդու կյանք

    02/18/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ԱշխարհԱռողջապահություն

    Ո՞ր երկրներում է տարածված կորոնավիրուսը (ցանկ, քարտեզ)

    01/30/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան

Ձեզ կհետաքրքրի

  • Ճանաչիր ինձ

    Ճանաչիր ինձ – Գոռ Կիրակոսյան

  • Հետաքրքիր

    Ինչու՞ է մեր ձայնը այլ կերպ հնչում ձայնագրություններում

Գիրք

Book Cover: Սև կակաչ - Ալեքսանդր Դյումա

Սև կակաչ - Ալեքսանդր Դյումա

Լրահոս

  • 02/21/2021

    Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • 02/21/2021

    ԳՕԳՕ – «Անվերնագիր»

  • 02/21/2021

    Ճանաչիր ինձ – Մարգարիտա Հովակիմյան

  • 02/17/2021

    Երիտասարդ գրողների ընտանիք

  • 02/17/2021

    Անա Մարիա -«Անվերնագիր»

  • 02/15/2021

    Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • 02/14/2021

    Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • 02/08/2021

    Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • 02/06/2021

    Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • 02/05/2021

    Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

  • 02/03/2021

    Համավարակը բացի պրոբլեմներ ստեղծելուց նաև նոր հնարավորություններ ցույց տվեց մեզ / Գարիկ Աղասյան

  • 01/29/2021

    Արման Սարգսյան – «Մեր հայրենի՞ք …»

  • 01/24/2021

    Պարույր Սեվակին

  • 01/24/2021

    Թղթի արտադրությունից մինչև սահմանապահ շների բուծում. Չարենցավանում նոր արտադրամաս` 1000 աշխատատեղով

  • 01/24/2021

    Լուսիկ – «ՄիՕրինակ կարոտ»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Վիճակագրություն

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Մենք օգտագործում ենք «Cookie»-ներ, այցելությունները վերլուծելու և կայքի աշխատանքը բարելավելու համար:
Լավ Ավելին
Privacy & Cookies Policy

Privacy Overview

This website uses cookies to improve your experience while you navigate through the website. Out of these cookies, the cookies that are categorized as necessary are stored on your browser as they are essential for the working of basic functionalities of the website. We also use third-party cookies that help us analyze and understand how you use this website. These cookies will be stored in your browser only with your consent. You also have the option to opt-out of these cookies. But opting out of some of these cookies may have an effect on your browsing experience.
Necessary
Always Enabled

A platform for everyone

SAVE & ACCEPT