Կարեն Առաքելյան – «Ստամբուլյան Կոնվենցիա»

Ստամբուլյան կոնվենցիա։ Կոնվենցիա է կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին։ Կոնվենցիան կնքվել է Եվրոպայի խորհրդի կողմից, Կոնվենցիան ստորագրվել է Ստամբուլ քաղաքում 2011 թվականին։ Ուժի մեջ է մտել 2014-ից սկսած։ Առաջին երկիրը, որը վավերացրել է, եղել է հենց Թուրքիան։ Դրանից հետո մինչև հիմա կոնվենցիան վավերացրել են 34 երկրներ (Վրաստան, Կիպրոս, Հունաստան․․․), իսկ ստորագրել՝ 46 երկիր այդ թվում նաև Հայաստանը։ Կոնվենցիան բաղկացած է 81 հոդվածից։ Բուլղարիան կոնվենցիան հակասահմանադրական է ճանաչել, իսկ Ադրբեջանն ու Ռուսաստանը նույնիսկ չեն էլ ստորագրել (Դե իհարկե կզարմանայի, եթե Ադրբեջանը ստորագրեր):

Կոնվենցիան Հայաստանում

Արդեն ասել եմ, որ Հայաստանը ստորագրել է կոնվենցիան, բայց դեռ չի վավերացրել, որովհետև ըստ որոշ գործիչների այն հակասահմանադրական է։ Հայաստանում նույնիսկ ընթացել է ստորագրահավաք՝ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ։
Հայաստանում կոնվենցիան չվավերացնելու պատճառներից են հանդիսանում՝ ըստ իս
1․ “Ստամբուլ” բառը,
2․ Հակասահմանադրական լինելը,
3․ ԼԳԲՏ։
Հայաստանը մինչև հիմա չի վավերացրել հենց կոնվենցիայի անվան համար, բայց եթե կարդացել եք կոնվենցիան այնտեղ որևէ ձևով նշված չի “Ստամբուլ” բառը։ Ուղղակի գրված է՝ Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին։ Այստեղ կուզենայի մի զավեշտալի զրույց պատմել, որ ունեցել եմ կոնվենցիային դեմ արտահայտվող մի անձի հետ․
– Դուք կո՞ղմ եք Ստամբուլյան Կոնվենցիային,
– Ո՛չ, դեմ եմ,
– Իսկ կո՞ղմ եք Եվրոպայի Խորհրդի կոնվենցիային Կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին,
– Այո կողմ եմ, էս կոնվենցիան ավելի լավն ա, քան Ստամբուլյանը։
Պարզվեց, որ նա նույնիսկ չէր կարդացել կոնվենցիան, բայց ստորագրահավաքին մասնակցել էր։ Երևի եթե կոնվենցիան ունենար “Երևանյան Կոնվենցիա” անվանումը, այն հայերը միանգամից կընդունեին։ Կոնվենցիան կարդալուց հետո՝ ես հասկացա, որ այն այնքան էլ հակասահմանադրական չի, ինչպես որոշ քաղաքական գործիչներ փորձում են այն ներկայացնել։ Պարզապես այս առումով շատ թույլ է մեր սահմանդարությունը։ Օրինակ՝ զուգընկերոջ մասին,որը կոնվենցիայի մի քանի կետերում գրված է, ճանաչեցին հակասահմանադրական, որովհետև մեր օրենքում միայն ասվում է կնոջ և տղամարդու մասին։ Այդ մեր օրենքն է պետք թարմացնել, ժողովուրդ։ Դե գուցե նաև այդ “Զուգընկեր”-ը լինեն ոչ միայն տղան և աղջիկը, բայց կոնվենցիայում խոսվում է միայն նրանց պաշտպանության մասին։

Կոնվենցիան չկարդացող թերահավատներին մի բան ասեմ, եթե չեք կարդացել կոնվենցիան, ինչու՞ եք ասում, որ այնտեղ կա ԼԳԲՏ-ի մասին։ ԼԳԲՏ-ի մասին կա, բայց դա միայն նրանց պաշտպանությանն է վերաբերում։ Հոդված 4-ի 3-րդ կետում ասվում է, որ անկախ ռասայից, մաշկի գույնից, տարիքից, գենդերից, սեռական կողմնորոշումից տուժված անձի իրավունքները պետք է պաշտպանված լինեն։

Ասենք եթե ձեզ դուր է գալիս՝ տեսնել մի անձնավորության, որը իր սեռական կողմնորոշման համար բռնության է ենթարկվել ու արյունոտված պառկած է ՀՀ-ի փողոցներում, ուրեմն ասեմ, որ իմ դուրը դա չի գալիս, ես չեմ պատկերացնում մի երկիր, որտեղ բռնությունը տեղ ունի ու որտեղ ամեն քայլափոխի կարող եմ տեսնել մարդկանց, որոնց իրենց կողմնորոշումների համար «Փռել են ասֆալտներին»։ Եթե ուզում եք ապրել մի երկրում, որտեղ կանանց իրավունքները կհարգվեն, որտեղ կկառուցվի երկիր՝ առանց բռնության, որտեղ կունենաք եվրոպական չափանիշներին համապատասխան երկիր, ապա կոնվենցիան հենց մեր երկրի համար է․․․

Հա մինչև գնալս ասեմ՝ եկեք չմոռանանք, որ ինքնին կոնվենցիան վերաբերում է մեր նուրբ էակներին՝ կանանց։

Աղբյուր՝ Facebook.com

Ձեզ նույնպես կարող է դուր գալ