
Բաղադրամաս՝
- կաթ – 200 գր,
- շաքարավազ – 200 գր,
- կարագ – 200 գր
Պատրաստման եղանակը Բոլոր մթերքները կաթսայի մեջ խառնում ենք (ցանկալի է, որ կաթսան խորը լինի, քանի որ ընթացքում զանգվածը ուժեղ փրփրելու է): Դնում ենք թույլ կրակի վրա և հասցնում եռման աստիճանի։ Երբ զանգվածը սկսի եռալ կրակի տակը կբարձրացնենք և ուղիղ 10 րոպե կեփենք։ Շատ կփրփրի։ 10 րոպե հետո զանգվածը ջրիկանում է։ Սառելու ընթացքում զանգվածն աստիճանաբար թանձրանում է։ Լցնում ենք ապակե տարայի մեջ և տեղափոխում սառնարանը։ Մի քանի ժամ հետո այն ավելի կթանձրանա։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0