Որոշ մարդիկ սուրճն ըմպում են համի համար, մյուսները՝ օրվա համար էներգիա ստանալու: Ավելին, սուրճը շատ դրական ազդեցություն ունի մեր առողջության վրա: Առաջին հերթին, այս ըմպելիքը հրաշալի հակաօքսիդանտ է, որը հետաձգում է ծերացման գործընթացը:

Բացի դրանից, այն մեզ պաշտպանում է ատերոսկլերոզից և սրտային հիվանդություններից, քանի որ այն նվազեցնում է օրգանիզմում առկա վատ որակի խոլեստերինի քանակը: Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ սուրճը նվազեցնում է գլխացավերի քանակը, երկրորդ աստիճանի դիաբետի զարգացման ռիսկը և որոշ տեսակի քաղցկեղային և այլ հիվանդությունների ռիսկը, ինչպիսիք են Պարկինսոնի կամ Ալցհայմերի հիվանդությունները:

Սուրճի մեկ այլ առավելությունն այն է, որ այն նվազեցնում է կարիեսի, ինչպես նաև աստմայի ռիսկը: Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս նաև, որ սուրճ ըմպելը լավացնում է կարճաժամկետ հիշողությունն ու խթանում է ուսուցման գործընթացին: Սուրճ ըմպելու թերություններն ավելի քիչ են, քան առավելությունները: Միևնույն է, կարիք կա դրանք նշելու:

Առաջին հերթին, սուրճը նվազեցնում է օրգանիզմում մագնեզիումի, վիտամին B-ի և կալցիումի քանակը: Ավելին, նախընտրելի չէ սուրճ օգտագործել ստամոքսի խնդիրների առկայության դեպքում, քանի որ այս ըմպելիքը մեծ քանակությամբ ստամոքսաթթու է առաջացնում: Սուրճի շատ հաճախակի ըմպումը կարող է հանգեցնել հյուծման և գրգռման, ինչպես նաև՝ քնի խնդիրների: Հետևաբար, օրական հարկավոր է ըմպել հստակ քանակությամբ սուրճ:

 

Աղբյուրը ՝ Bonduelle.am

Ձեզ նույնպես կարող է դուր գալ