Գիտնականները վերստեղծել են Կլեոպատրայի օծանելիքի բույրը

Ամերիկացի գիտնականներին հաջողվել է վերստեղծել Կլեոպատրայի օծանելիքի բույրը: Բույրի բաղադրատոմսը Հավայան համալսարանի մասնագետների թիմի բազմամյա աշխատանքի արդյունք է դարձել: Արդեն 10 տարի է, ինչ հնագետները պեղումներ են իրականացրել Թելլ-էլ-Թիմայ տեղանքում: Այդ վայրն համարվում է հնության երկու տարածված բույերի հայրենիքը՝ մենդեզիանական և մետոպիանական:

Պրոֆեսոր Ռոբերտ Լիթթմանը նշել է, որ նրանք  վերստեղծել են հնագույն աշխարհի ամենաթանկ օծանելիքներից մեկը: 2012 թվականին մասնագետները շենք էին հայտնաբերել, որը ծառայել է օծանելիքների պատրաստման համար: Շենքում գիտնականները տարբեր նյութերի մնացորդներով ապակե շշեր են գտել: Չնայած շշերը հոտ չեն պահպանել, քիմիական անալիզի արդյունքում փորձագետները պարզել են բաղադրիչների տեսակը:

Գերմանացի մասնագետների օգնությամբ գիտնականներին հաջողվել է վերստեղծել օծանելիքը: Որպես հիմք օգտագործվել է բուսախեժը, որը հավաքվել է Արաբական թերակզիներում աճող ծառերից: Մասնագետները դրան ավելացրել են հիլ, ձիթայուղ եւ դարչին: «Ինչ հաճելի է զգալ օծանելիքի բույրը, որը չեն զգացել 2000 տարի»,- նշում է պրոֆեսորը:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ