Քաղաք-Պետություն Մարս Մոլորակում․ Մեկնարկել Է Միջազգային Մրցույթ

Մարսի ուսումնասիրությամբ և առաջիկա տասնամյակների ընթացքում դրա բնակեցման պլանավորմամբ զբաղվող Mars Society ամերիկյան կազմակերպությունը անցկացնում է միջազգային մրցույթ՝ Մարսյան քաղաք-պետության լավագույն դիզայնի համար: Հաղթողը կստանա 10.000 դոլար պարգևավճար (երկրորդ տեղի համար՝ 5000$, 3-րդը՝ 2500):

Կազմակերպությունն անցյալ տարի անցկացրեց նմանատիպ մրցույթ, որի ժամանակ մասնակիցները պետք է նախագծեին քաղաք-պետություն՝ ընդամենը 1000 մարդու համար: Մրցույթում հաղթեց ամերիկյան MIT-ի թիմը՝ «Աստղային քաղաք» նախագծով: Նանք գաղութը բաժանել էին հինգ մեկնարկային գյուղերի, որոնք ներկայացնում էին Երկիր մոլորակի մայրցամաքները:

Mars Society-ի այս տարվա մրցույթը նախատեսում է քաղաք-պետության դիզայն, որը կարող է տեղավորել մեկ միլիոն բնակչի: Ընտրված թիվը պայմանավորված է տարեսկզբին SpaceX-ի հիմնադիր տնօրեն Իլոն Մասկի այն հայտարարությամբ, թե մինչև 2050 թվականը հնարավոր կլինի Մարսում ստեղծել մեկ միլիոն բնակչությամբ քաղաք։

Մրցույթն ունի հստակ չափանիշներ. առաջին հերթին այս քաղաք-պետությունը պետք է լինի հնարավորինս ինքնաբավ: Երկրից ներմուծումները պետք է հասցվեն նվազագույնի: Սա նշանակում է, որ այս պետությունը պետք է ինքը արտադրի ամբողջ սնունդը, ընդհանուր սպառողական ապրանքները և այլն:

Կազմակերպությունը մասնակից թիմերին խնդրում է հաշվի առնել նորագույն տեխնոլոգիաները, ներառյալ՝ առաջադեմ ռոբոտաշինությունը, արհեստական ​​բանականությունը և 3D տպագրությունը, ինչպես նաև՝ Կարմիր մոլորակում արդեն առկա ռեսուրսները: Ծրագրի մշակողները կարող են հաշվի առնել մի շարք աղբյուրներ, ինչպես օրինակ, SpaceX-ի ծրագրերը, NASA-ի տվյալները, Ռոբերտ Զուբրինի «The Case for Mars» և «The Case for Space» գրքերը  և այլն:

Թիմերը մինչև 2020 թվականի հունիսի 30-ը պետք է ներկայացնեն 20 էջանոց առաջարկ: Լավագույն 20 հոդվածները կհրապարակվեն «Մարս քաղաքի նահանգներ. նոր հասարակություններ նոր աշխարհի համար» գրքում:

Mars Society-ին շուտով կգործարկի նաև կայք՝ մրցույթի համար գրանցվելու և հաշվետվություններ վերբեռնելու համար:

Աղբյուր՝ tectocs

Ձեզ նույնպես կարող է դուր գալ