
Մեկ տարի առաջ Հայաստանի կառավարությունը իր հերթական նիստում հավանություն տվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի փոփոխություններին, որոնցով առաջարկվում էր սահմանել նոր տոն` Քաղաքացու օրը։
Այս տարի ապրիլի 25 -ին ՀՀ -ում Քաղաքացու օրն է։
Ըստ օրենքի՝ Քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Նախորդ տարի այն տոնվեց ապրիլի 27-ին։ Միաժամանակ, եթե մայիսի 1–ը շաբաթ օր լինի, ապա Քաղաքացու օրը կնշվի ապրիլի նախորդող կիրակի` որպեսզի չհամընկնի ապրիլի 24–ի հետ։
Այս տարի կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված` Քաղաքացու օրը զանգվածային միջոցառումներ չեն կազմակերպվել:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Քաղաքացու օրը տոնելու համար 124 մլն դրամ էր հատկացվել բյուջեից, ինչը քննադատությունների տեղիք էր տվել։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0