
Լալիս էի ես:
Արցունքներս հորդ,
Առանց ամոթի
Դուրս էին հեղվում,
Ծորում այտերից
ՈՒ ճամփա տալիս
Նոր արցունքների,
Որ թափվում էին
Իմ ուռած աչքերից:
Լալիս էի ես:
ՈՒ չէի նկատում
Իմ արտասվելը,
ՈՒ չէի ամաչում
Իմ արցունքներից,
Լոկ ընկալում էի
Իմ մենանալը
Ու խենթանում էի
Անճարությունից:
Լալիս էր սիրտս:
Չնկատելով
Շուրջը ոչ մեկի
Իր ողբն էր անում
Արդեն կոտրված,
Նայում էր ուղիղ,
Նայում մեկուսի,
Ախ հասկանում էր
Նա կատարվածը:
Լալիս էի ես:
Ու դեռ չգիտեի,
Որ ամիսներով
Չի դադարելու
Իմ դառը լացը,
Բայց հասկանում էի,
Որ ոչ մի գնով
Էլ ետ չի գալու
Իմ կորցրածը…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0