Մի բրենդի պատմություն․ Քրիստիան Դիոր

Աշխարհի լավագույն դիզայներներից մեկը`  Քրիստիան Դիորը, ծնվել է 1905թ.-ի հունվարի 21-ին Ֆրանսիայում: Ծնված լինելով հարուստ ընտանիքում`  Քրիստիան Դիորը երբեք որևէ բանի կարիք չուներ: Այդ ժամանակ նա միայն մի խնդիր ուներ`  ծնողները չէին կիսում արվեստի հանդեպ որդու կիրքը և ցանկանում էին, որ նա դիվանագետ դառնար:Դիորի ընտանիքը հույսեր ուներ, որ իրենց տղան կդառնա փաստաբան, բայց նա սիրում էր արվեստը և ցանկանում էր խորանալ արվեստի մեջ։ Փող աշխատելու համար նա վաճառում էր իր նորաձևության էսքիզները, յուրաքանչյուրը մոտավորապես 10 ցենտով։

14-ամյա Քրիստիանի բախտը նայելիս գնչուհին կանխագուշակել էր` Դիորը շուտով աղքատանալու է, սակայն նրան հաջողություն ու գումար են բերելու կանայք: Հարուստ ընտանիքից սերող Քրիստիանը չէր պատկերացնում, թե ինչպես կարող է ինքն աղքատանալ, բայց գուշակությունից կարճ ժամանակ անց մահանում է նրա մայրը, իսկ հայրը սնանկանում է գործընկերոջ խաբեության արդյունքում:

Որոշ ժամանակ Քրիստիանը գոյատևում է ընկերների օգնության հաշվին, սակայն մանկության երազանքը` դառնալ նկարիչ, ստիպում է նրան գործի անցնել: Դիորը գլխարկների ու զգեստների մի քանի էսքիզներ է անում, որոնք գնում է «Ֆիգարո» ամսագիրը: Այդտեղից էլ ամեն ինչ սկսվում է: Իրական հաջողությունը, սակայն, գալիս է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Տեքստիլի ոլորտում խոշոր մագնատներից մեկը առաջարկում է Դիորին դառնալ իր նորաձևության տան դիզայները: Դիորը համաձայնվում է` պայմանով, որ տունը կոչվելու է «Քրիստիան Դիոր»:

Վերջիվերջո մայրը թույլ է տալիս որդուն սեփական արվեստանոցը բացել միայն մի պայմանով՝ Դիորը չպետք է հիշատակեր իր ազգանունը, որպեսզի չխայտառակեր իր ընտանիքին: Գրեթե քսան տարի անց Քրիստիանը խոստովանել է, որ երբեք դրան չէր գնա, եթե մայրը կենդանի լիներ: Մայրը քաղցկեղից էր մահացել, ինչից հետո ընտանիքը սնանկացել էր:

Քրիստիանին աղքատությունից փրկում է միայն իր տաղանդը, ինչը չէր կարող անտարբեր թողնել ժամանակի հայտնի դիզայներներին: Քրիստիանի մահվանից հետո նորաձևության տունն անցնում է իր օգնականին`   այդ ժամանակ դեռ անհայտ Իվ Սեն Լորանին:

Նրանից հետո գալիս են Մարկ Բոանն ու Ջանֆրանկո Ֆերեն: Վերջին տնօրենի`   Ջոն Գալյանոյի օրոք “Dior”-ի ոճը շատ է փոխվում, հավաքածուները լցվում են վառ գույներով և շքեղ կարվածքով զգեստներով: Լեգենդի համաձայն՝ ապագա կուտյուրե Քրիստիան Դիորի համար մի անգամ գուշակում են, որ նա փառքի կհասնի կանանց շնորհիվ:

Տարիներ են անցել, իսկ կանայք չեն դադարում փառքի չափաբաժիններ պարգևել “Dior” նորաձևության տանը: Մի քանի կրեատիվ տնօրենների փոփոխություններից հետո էլ “Dior” ապրանքանիշը հավատարիմ է մնում իրեն և ֆրանսիական շքեղությանը:

Իր առաջին հավաքածուի մեջ Քրիստիան Դիորը սկիզբ է դնում հիսունականների ոճին, որն արդիական է ցայսօր: Ի դեպ, առաջին եզակի մոդելը ձեռք է բերել Ֆրանսիայի այն ժամանակի առաջին տիկին Բեռնադտ Շիրակը: “Lady Dior” պայուսակի ևս մեկ երկրպագու էր արքայադուստր Դիանան:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ