«Քաղցր» փաստեր շոկոլադի մասին


Շոկոլադը մեր կյանքի անբաժանելի մասն է, բայց կան շատ հետաքրքիր փաստեր, որոնց մասին մենք երբեք չենք էլ կասկածել:


chocofacts01 25 «вкусных» фактов о шоколаде


Կակաոյի ծառերը կարող են ապրել մինչև 200 տարի, բայց բերք են տալիս միայն 25 տարի:


chocofacts02 25 «вкусных» фактов о шоколаде


Ամերիկացիները տարեկան 1 մլրդ կգ կոնֆետ են ուտում, որից կեսը՝ շոկոլադ:


chocofacts03 25 «вкусных» фактов о шоколаде


Շոկոլադում շատ են հակաօքսիդանտները, հատկապես՝ մուգ շոկոլադի մեջ:


chocofacts04 25 «вкусных» фактов о шоколаде


Աշխարհում արտադրվող ամբողջ նուշի մոտ 40%-ը և գետնանուշի 20%-ն օգտագործվում է շոկոլադե մթերքներում:


chocofacts05 25 «вкусных» фактов о шоколаде


Ըստ նոր գիտական հետազոտությունների՝ շոկոլադ ուտելով կարելի է կանխել հղիության ընթացքում բարդությունների առաջացումը:


chocofacts06 25 «вкусных» фактов о шоколаде


Շոկոլադի ամենամեծ սալիկը կշռել է 5.8 տոննա և 2011-ի հոկտեմբերի 7-ին պատրաստվել է Մեծ Բրիտանիայի Thorntons plc ֆաբրիկայում:


chocofacts07 25 «вкусных» фактов о шоколаде


Ալֆրեդ Հիչքոքը հայտնի «Փսիխո» ֆիլմում Bosco շոկոլադի սիրոպ է օգտագործել արյունոտ տեսարանների համար:


chocofacts08 25 «вкусных» фактов о шоколаде


«Շոկոլադ» բառը հավանաբար ծագել է xocolātl բառից, ինչը նաուտալ լեզվում նշանակել է «դառը ջուր»:


chocofacts09 25 «вкусных» фактов о шоколаде


450 գրամ շոկոլադի արտադրության համար պահանջվում է կակաոյի 400 հատիկ:


chocofacts10 25 «вкусных» фактов о шоколаде


Հետազոտությունները ցույց են տվել, որ սև շոկոլադը լավացնում է հիշողությունը, ուշադրությունը, արձագանքման ժամանակը և առաջադրանքները կատարելու հմտությունները՝ դեպի ուղեղ արյան հոսքի ավելացման հաշվին: Այն նաև լավացնում է տեսողությունը վատ տեսանելիության պայմաններում, նպաստում է արյան ճնշման իջնելուն:


chocofacts11 25 «вкусных» фактов о шоколаде


Ացտեկները կարծում էին, որ կակաոյի սերմերն Իմաստության Աստծո շնորհ են եղել, որոշ ժամանակ դրանք նույնիսկ որպես փող են օգտագործել:


chocofacts12 25 «вкусных» фактов о шоколаде


ԱՄՆ-ի շոկոլադի խոշորագույն և հնագույն ֆաբրիկան Hershey’s-ն է: Հիմնվել է 1894թ., տարեկան արտադրում է 1 մլրդ կիլոգրամից ավելի շոկոլադ:


chocofacts13 25 «вкусных» фактов о шоколаде


Կակաոն մեր մոլորակի վրա աճում է արդեն միլիոնավոր տարիներ:


chocofacts17 25 «вкусных» фактов о шоколаде


Կոտ դ Իվուարը ներկայումս համարվում է կակաո արտադրող համաշխարհային առաջատար: Կակաոյի ամբողջ պաշարի մոտ 37%-ը հենց այդ երկրից է:


chocofacts18 25 «вкусных» фактов о шоколаде



Ձեզ նույնպես կարող է դուր գալ